Տարվա սկզբից Հայաստանում ռուս սահմանապահները 54 սահմանախախտ են ձերբակալել
ОБЩЕСТВО2015թ. տարվա սկզբից Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները սահմանային ջոկատների տեղամասերում եւ հսկիչ անցակետերում 54 սահմանախախտ են ձերբակալել։ Այս մասինNEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանյին վարչության մամուլի ծառայությունից։
Սահմանապահները ձերբակալել են նաեւ սահմանյին ռեժիմը խախտած 10 քաղաքացու, հայտնաբերել կեղծ անձնագրերով պետական սահմանը հատելու փորձ կատարած 45 անձի։ Տարբեր իրավախախտումների համար սահմանը հատել թույլ չեն տվել 95 մարդու։
Մեղրիի հսկիչ մաքսային անցակետի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերվել եւ առգրավվել է 14 միավոր սառը զենք, 14 միավոր սպառազինություն, ավելի քան 2 կգ թմրանյութ, 5 մլն դրամի մաքսանենգ ապրանք։
1
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
2
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
3
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
При поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам



