Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նրա՝ իշխանության գալը և դրան հաջորդած ընտրական հաղթանակները եղել են հասարակական կարծիքի մանիպուլյացիաների արդյունք. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ը «Հայաստան. ծեծկռտուք խորհրդարանում և կրքեր «Զանգեզուրի միջանցքի» հարցով» վերնագրով հոդվածում գրում է, որ մի քանի օր տևած քննարկումներից հետո Հայաստանի խորհրդարանը «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական մեծամասնության ձայներով ընդունեց երկրի 2022 թվականի բյուջեն։ Սակայն շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը ոչ թե բյուջեի ընդունումն էր, այլ խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հերթական քաշքշուկը, նույնիսկ ծեծկռտուքը։

Նման երևույթները հազվադեպ չեն ժողովրդավարական երկրներում, բայց դրանք, որպես այդպիսին, «ժողովրդավարության» նշան չեն հանդիսանում։ Խնդիրներից մեկը մամուլի կողմից տեղեկատվության շահարկումն է թե՛ իշխանական, թե՛ այն հատվածի կողմից, որը վերահսկվում է այլընտրանքային քաղաքական ուժերի կողմից։ Սակայն հիմնական մանիպուլ յատորները ոչ թե լրագրողներն են, այլ քաղաքական գործիչները։ Հիմնական և շատ տաղանդավոր մանիպուլ յատորը մնում է իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Իրականում նրա իշխանության գալը և դրան հաջորդած ընտրական հաղթանակները եղել են մասամբ հենց հասարակական կարծիքի մանիպուլ յացիաների արդյունք: Ներքաղաքական դիսկուրսի հիմնական հարցերը, որոնք անընդհատ թափվում են խորհրդարանում, մամուլում և, համապատասխանաբար, իրենց արձագանքը գտնում Ռուսաստանում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով սահմանազատման, ինչպես նաև դրան առնչվող հարցերն են։

Փաշինյանի խորհրդարանական ընդդիմախոսներն իրենց մամուլում բավականին հզոր տեղեկատվական արշավ են սկսել դրա դեմ և ընդդեմ վարչապետի մտադրության՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ հենվելով ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների վրա։ Հետաքրքիր է այն, որ միաժամանակ Փաշինյանին մեղադրում են «արևմտամետ» լինելու մեջ, մինչդեռ իրենք հասարակությանը վստահեցնում են իրենց «ռուսամետ» լինելու մեջ։ Ներքաղաքական մեղադրանքների առանցքային թեման ապաշրջափակման խնդիրն է։

Ստեղծվել է մասնագիտացված եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, աշխատանքային հանձնաժողով, որն անցկացրել է մի քանի հանդիպում։ Սակայն հրապարակային քաղաքական հռետորաբանության մեջ Բաքուն, որին աջակցում է Թուրքիան, օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այսինքն՝ խոսում է Սյունիքի մարզով անցնող արտատարածքային միջանցքի մասին։ Միաժամանակ անդրադարձ է արվում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող այն տրանսպորտային միջանցքին, որը գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ։

Այդ հռետորաբանությունը ինչ-որ տեղ բաց է թողնում այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը անկլավ է, իսկ Նախիջևանի ինքնավարությունը՝ էքսկլավ, որը սահմանակից է Իրանին և Թուրքիային: Իր հերթին, Իլհամ Ալիևը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո բնակչության հետ իր վերջին հանդիպումներից մեկում ասել է, որ պատրաստ է կրկին ուժ կիրառել Հայաստանի դեմ, եթե նա խուսափի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները կամ սկսի ինչ-որ ռևանշիստական գործողություններ։ Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում, այսինքն՝ Հայաստանի ղեկավարության կողմից ստորագրված պաշտոնական փաստաթղթերում, ոչ մի խոսք չկա «Զանգեզուրի միջանցքի», ավելի ճիշտ՝ արտատարածքային միջանցքի մասին։ Այլ հարց է, որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը և բուն այդ հասկացությունը կա մեկ այլ՝ վերջերս ընդունված փաստաթղթում՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովում։

Թուրքիայում անցկացված այդ գագաթաժողովի առանցքային փաստաթուղթը, մասնավորապես, մատնանշում է «Զանգեզուրի միջանցքի» համատեղ առաջմղման անհրաժեշտությունը միջազգային տնտեսական տարբեր հարթակներում։ Հայաստանն, իհարկե, այդ կազմակերպության անդամ չէ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան, ընդհակառակը, նրա միջուկն են կազմում։ Այնպես որ, դա այլ կերպ չի կարելի անվանել, քան տեղեկատվական-քաղաքական ճնշում Հայաստանի վրա։ Բայց Բաքվի կողմից նման ճնշումը Հայաստանում ակտիվորեն կիրառվում է ընդդիմության կողմից, որը մեղադրում է Փաշինյանի կառավարությանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի և Բաքվի հետ ինչ-որ գաղտնի կամ բանավոր պայմանավորվածություններ ունենալու մեջ։ Հետևաբար, քանի որ Փաշինյանը, ըստ ընդդիմության, դավաճանում է ազգային շահերին, պետք է անհապաղ հրաժարական տա։

Բնականաբար, Փաշինյանը դա չի պատրաստվում անել, հատկապես, որ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չբացահայտեցին ընդդիմության առավելությունները իշխող կուսակցության նկատմամբ։ Վերադառնալով տեղեկատվության մանիպուլ յացիայի խնդրին՝ նկատենք, որ իշխանությունների կամ նրանց հակառակորդների կողմից ներքաղաքական պայքարում օգտագործվող քաղաքական պոպուլիզմը շատ հաճախ ներթափանցում է ռուսական մամուլ։ Հաճախ այդ պոպուլիզմը «կապված» է լինում Փաշինյանի կառավարության կողմից ստորագրված եռակողմ և այլ փաստաթղթերի տարբեր մեկնաբանությունների հետ։ Միանգամայն բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս հասնել ճշմարտության այս խճճված բարդությունների մեջ։

Իրավիճակից, մեր կարծիքով, միակ ելքը կարող է լինել որոշակի շահագրգիռ կողմերի տարբեր կողմնակալ մեկնաբանությունների քննադատական գնահատականով պաշտոնական փաստաթղթերի ընթերցումը: Ցավոք սրտի, պաշտոնական փաստաթղթերի բնօրինակ տեքստերին ծանոթանալու ցանկություն ներկայումս ոչ միայն լրագրողները, այլ նաև քաղաքական գործիչներն ու փորձագետները կամ նման կերպ իրենց ներկայացնողները չունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха