Գազի մատակարարման հարցում Ռուսաստանի հետ Ադրբեջանի մրցակցության հարցը չափազանցված է․ Իլհամ Ալիեւ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 14-ին, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպային Ադրբեջանի կողմից գազի մատակարարումները եւ այդ առումով մրցակցությունն Ռուսաստանի հետ, չափազանց քաղաքականացված հարց է դարձել։ «Գազի մատակարարումների հարցում Ռուսաստանի հետ Ադրբեջանի մրցակցության հարցը չափազանց քաղաքականացված է։ Մեր կողմից գազի մատակարարումները Եվրոպային ոչ մի կերպ չեն կարող մրցակցել ռուսական մատակարարումների հետ»,- ասել է նա, հավելելով, որ այս հարցը նա երբեք չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեեւ մշտապես նրա հետ կապ է պահպանում։ Նա նաեւ ասել է, որ Եվրոպայում գազի գները էլ ավելի կբարձրանան, եւ դրա պատճառը այն էներգետիկ ռազմավարությունն է, որն ընտրել է իր համար Եվրոպան։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



