Քանյե Ուեսթը կդառնա անօթևան և իր տները կդարձնի եկեղեցի
ЛАЙФԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (նույն ինքը Յեն) մտադիր է իր տները եկեղեցիների վերածել։ Նա քննադատել է կապիտալիզմը և հայտարարել, որ մեկ տարուց անօթևան է դառնալու, գրում է Complex-ը։
«Մենք կապիտալիզմի իշխանության տակ ենք, և դա մեզ սպանում է։ Ժամանակն է դա փոխելու: Մեկ տարի հետո ես անտուն կմնամ: Ես պատրաստվում եմ իմ բոլոր տները վերածել եկեղեցիների»,- ասել է Ուեսթը:
Արտիստը հավելել է, որ եկեղեցիները կդառնան անօթևանների ապաստարաններ, որտեղ միշտ սնունդ կլինի։ Ուեսթի խոսքով՝ ցանկացած մարդ կարող է այնտեղ գնալ օգնության համար։ Ռեփերը նաեւ խոստովանել է, որ երբեմն ընկճվում է երկրպագուների չափից դուրս շատ սիրուց։ Քանյեն պարտական է իր ունկնդիրներին, բայց միևնույն ժամանակ նաև ցանկանում է իր համար տարածք թողնել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



