Էկվադորում երկու շենք ընկել է փոսի մեջ
МЕЖДУНАРОДНОЕԷկվադորի Էլ Օրո նահանգում Էկվադորի մշակութային ժառանգությանը պատկանող երկու շինություններ ընկել են փոսի մեջ, եւս մեկ տուն մասամբ ավերվել է, զոհեր եւ վիրավորներ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Փրկարարները մոտ 300 մարդու տարհանել են հարակից շենքերից։ Հարակից փողոցներում այժմ հողի հավասարացում է կատարվում։
Ինչպես տեղական ԶԼՄ-ներին հայտնել է ռիսկերի ծառայության ղեկավար Քրիստիան Տորեսը, տուժած տների բնակիչների վաղաժամ տարհանումն օգնել է կանխել զոհերը։
Սարումայի քաղաքապետ Ջանսի Լոպեսը լրագրողներին ասել է, որ միջադեպի պատճառը ոսկու հանքաքարի ապօրինի արդյունահանումն է. բնակիչները թունելներ են փորում քարեր հանելու համար՝ վտանգելով քաղաքի զգալի մասը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



