Կառավարությունը նոր արտոնություն է տրամադրում «Ջերմուկ Գրուպ»-ին
ЭКОНОМИКАՀՀ կառավարությունը «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը կտարամադրի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն` «Ջերմուկ Գրուպ»-ը հանդիսանում է հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող ընկերություն, գործում է սննդամթերքի արտադրության բնագավառում, որը արդյունաբերության ենթաոլորտ է: Միաժամանակ ընկերության արտադրանքի մի մասն արտահանվում է այլ երկրներ: Համաձայն ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի թիվ 442-Ն որոշմամբ հաստատված 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի 168-րդ կետի 1-ին ենթակետի՝ արդյունաբերությունը և արտահանման խրախուսումը հանդիսանում է գերակա ոլորտ:
Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: