Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իշխանությունները հիմնովին կոտրում են ժողովրդավարության ողնաշարը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժողովրդի կամարտահայտությունը ժողովրդավարությանը բնորոշ ատրիբուտ է։ Այսինքն, ժողովուրդն է ընտրությունների արդյունքում որոշում, թե ինչպիսի իշխանություն է ցանկանում ունենալ թե՛ համապետական և թե՛ տեղական մակարդակով։ Տեղական մակարդակով իշխանություն ունենալու տեսանկյունից կարևոր է, որ վերջերս 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում, չնայած վարչական ռեսուրսների կիրառմանը և բանեցվող ճնշումներին, իշխող ՔՊ-ն մի շարք տեղերում պարտություն կրեց։ Եվ երբ արդեն արդյունքները պարզ էին, Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան էջում գրառում անել ու բարձր գնահատել ՏԻՄ ընտրությունների որակը՝ հատուկ շեշտադրումով, թե քաղաքացին տեր է և որոշող։

Սակայն զավեշտալին այն է, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իբր որոշողը քաղաքացին է, իրականում ամեն անգամ տրորում է ժողովրդի կամքն ու ամբողջ ուժով պայքարում ժողովրդավարության դեմ։ Դա արտահայտվում է թե՛ ընդունված որոշումներում և օրենսդրական նախաձեռնություններում, որոնք անցկացվում են առանց հանրության կարծիքը և մտահոգությունները հաշվի առնելու, թե՛ ուժային տեռորի մեթոդներով ընդդիմադիրների դեմ պայքարելու գործողություններում։ Նույնն է նաև ՏԻՄ ընտրությունների մասով։ Բոլոր այն համայնքներում, որտեղ ոչ իշխանական ուժերը կարող էին տեղական իշխանություն ձևավորել, Փաշինյանն ամեն ջանք ներդնում է, որպեսզի անպայման ՔՊականներից կամ իշխանական արբանյակ ուժերից մեկն անցնի։

Իսկ որտեղ իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել, արդեն գործի են դրվում իրավապահ համակարգն ու քաղաքական բռնաճնշումները։ Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և մի շարք այլ համայնքներում Փաշինյանի իշխանությունն անցել է «շեֆի» սիրելի գործին՝ սպառնալիքների ու սարքված քրեական գործերի միջոցով ընդդիմախոս համայնքապետերին ու ավագանու անդամներին ճնշելուն։ Հասկանալի է, որ ոչ մեկն էլ սուրբ չէ, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ քրեական գործեր են հարուցվում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների վրա կոնկրետ այն ժամանակ, երբ այդ մարդիկ իրենց քաղաքական գործունեությամբ խնդիրներ են ստեղծում ՔՊ-ի համար։ Քաղաքական ենթատեքստն այս ամենում այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ՄԻՊ-ն է մտահոգություն հայտնել, որ ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ։

Համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաև 14 կուսակցություններ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։ Ստացվում է, որ Փաշինյանը ուղղակի թքած ունի ՀՀ քաղաքացիների քվեի ու ժողովրդավարական համակարգի վրա, որի արդյունքում «Հանուն ժողովրդավարության» համաժողովի ընթացքում ժողովրդավարության ամրապնդման մասին իր սրտաճմլիկ ելույթն ուղղակի հերթական պոպուլիզմի դրսևորման է վերածվում։ Միևնույն ժամանակ զարմանալի է, որ իբր ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկի համբավ ձեռք բերած երկրներն ու կառույցները լուռ են, երբ Փաշինյանը ժողովրդավարությունը վերածել է «պոլի շորի»։

Նրան ոչ թե ժողովրդավարությունն է հետաքրքրում, այլ միայն սեփական աթոռը, ու ստացվում է, որ այդ արտաքին ուժերին պետք է Հայաստանում ունենալ իրենց պահանջներն անվերապահ կատարող և սեփական աթոռի վրա դողացող ղեկավար։ Մյուս կողմից էլ՝ երբեք իրավապահ համակարգը այսպիսի խամաճիկ վիճակում չի հայտնվել, երբ երկրում աճում է ծանր հանցագործությունների թիվը, և դրանց դեմ պայքարելու և պրոֆիլակտիկ աշխատանքներ տանելու փոխարեն, իրավապահները առավոտից երեկո քաղաքական թեմաներով են զբաղված՝ բացառապես Փաշինյանի անձնական ցանկություններն ու «մանկության երազանքները» կյանքի կոչելու նպատակով։ Ուշագրավ իրավիճակ է նաև Երևան քաղաքի մասով։

Ճիշտ է՝ Երևանի քաղաքապետի հարցն արտաքուստ նեղ կուսակցական խնդիր է, քանի որ քաղաքապետին ավագանին է ընտրում, և իշխող ուժն էլ փոխում է իր քաղաքապետի թեկնածուին, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ երևանցին ընտրությունների արդյունքում իր քվեն տվել է նաև ցուցակը գլխավորող կոնկրետ անձի։ Ըստ էության, երևանցիների մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր թերահավատ էին դերասան քաղաքապետի՝ հավանական հաջողության առումով, հիմա բավականին գոհ են իրենց կատարած ընտրության արդյունքներից, քանի որ Հայկ Մարությանի օրոք կատարված աշխատանքը տեսանելի է, նա այն հատուկենտ պաշտոնյաներից է, որը վարորդներ ու թիկնապահներ չի պահում, ազատ շփվում է մարդկանց հետ և կենտրոնացել է քաղաքի խնդիրների լուծման վրա։

Սակայն Փաշինյանին երևանցիների կարծիքը շատ քիչ է հետաքրքրում։ Մյուս կողմից էլ՝ տևական ժամանակ է՝ իշխանությունների թիրախում է հայտնվել ՄԻՊ Արման Թաթոյանը, որը, ի տարբերություն իշխող ուժի ներկայացուցիչների, չի կաշկանդվում իրականությունը ներկայացնելուց ու հայության նկատմամբ ադրբեջանաթուրքական հանցագործությունները միջազգային հանրությանն ի ցույց դնելուց։ Ներքին խնդիրների մասին դեռ չենք խոսում: Սակայն իշխանություններին պետք չէ ինքնուրույն ՄԻՊ։ Ավելին, պետք չէ ՄԻՊ, որը բարձրաձայնում է ադրբեջանաթուրքական հանցագործությունների մասին: Նրանց անհրաժեշտ է ունենալ իրենցից կախյալ մի պաշտոնյա, որը միայն Փաշինյանին հաճոյանալու գործով կզբաղվի:

Նիկոլը դրան կհասնի մարտին, եթե մինչ այդ ինքը մնա իշխանության: Մի խոսքով, եթե ամփոփենք, ապա Նիկոլին սարսափեցնում է մի քանի հանգամանք: Նախ՝ նա չի ներում այն պաշտոնյաներին, որոնք կարող են թեկուզ երբեմն մտածել ժողովրդի մասին: Նա չի ներում նրանց, ովքեր մտահոգ են Հայաստանի սահմանների ու անվտանգության հարցերով: Նա չի ներում նրանց, ովքեր որոշակի վարկանիշ են ունենում հանրության շրջանում: Նա չի ներում նրանց, ովքեր Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ են խոսում: Վերջապես նա չի ներում նրանց, ովքեր կարող են փոքր-ինչ խոչընդոտել իր պաշտոնավարմանը: Ու նա իրականացնում է իր «բյուրեղյա երազանքը»՝ քրգործեր սարքել տալ, «փակել» տալ բոլոր վերը նշվածներին:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха