Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Թուրքիայի բոլոր հիմնական նախապայմանները բավարարվել են. ամենավատ ստարտային պայմաններ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում և Թուրքիայում հայտարարվեց հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին: Վերջին ամիսների փոխադարձ «դրական ազդակներին» հաջորդեց հարաբերությունները կարգավորելու հարցով հատուկ բանագնացներ նշանակելու մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, ինչն ավելի ուշ հաստատվեց նաև ՀՀ ԱԳ մակարդակով:

Անդրադառնալով հնարավոր գործընթացներին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Սկսեմ նրանից, որ այդ «դրական ազդակները» գոնե ինձ համար դրական չեն: Ըստ էության, հիմա Թուրքիան բավարարել է իր բոլոր նախապայմանները և այդ բավարարված նախապայմաններով պատրաստ է գնալ բանակցությունների: Համենայն դեպս, եթե ոչ բոլոր, ապա Թուրքիայի նախապայմանների հիմնական մասը բավարարվել է: Մի նոր նախապայման է առաջ քաշվել, որը վերաբերում է Սյունիքի միջանցքին: Հայաստանի իշխանությունները, կարծես թե, պատրաստ են նաև այդ նախապայմանը բավարարել: Սա նշանակում է, որ Թուրքիան հիմա կարող է գնալ հարաբերությունների կարգավորման կամ հաշտեցման ճանապարհով, որովհետև իր բոլոր հիմնական նախապայմանները բավարարված են: Ամեն ինչ տվել են, դրա դիմաց թուրքերը ինչ-որ հայտարարություններ են անում: Թե որքանով է դրական ազդակ Թուրքիայի կողմից, կարծում եմ, ընթերցողների դատին պետք է թողնել»:

Անդրադառնալով 2008 թվականի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փուլին՝ «ֆուտբոլային դիվանագիտությանն» ու արդեն այսօր ունեցած իրողություններին՝ քաղաքագետը նշեց. «Կարծում եմ՝ ընդհանրապես համեմատության եզրեր չկան, որովհետև այն ժամանակ, մեծ հաշվով, բանակցային գործընթացը գնում էր հենց մեր նախաձեռնությամբ, մեր սցենարով ու մեր թելադրանքով: Ըստ էության, մենք ֆուտբոլային դիվանագիտության տարիներին հասանք մի կետի, ըստ որի, ամբողջ աշխարհը տեսավ, որ մենք պատրաստ էինք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, իսկ Թուրքիան՝ ոչ: Հիմա առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու խնդիր չկա, որովհետև, ինչպես արդեն նշեցի, մենք Թուրքիայի բոլոր նախապայմանները բավարարել ենք, և նույնիսկ Թուրքիայի առաջ քաշած նոր նախապայմաններն ենք բավարարելու: Սա է ընդհանուր պատկերը»:

Այս համատեքստում անդրադառնալով նաև հիմա հայկական կողմի այն պնդումներին, թե հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների են պատրաստ, նա նշեց. «Իհարկե, սա շատ զարմանալի հայտարարություն է, որովհետև նախապայմաններն իրականում արդեն բավարարված են: Մասնավորապես, խոսքը Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու ու Արցախն Ադրբեջանին հանձնելու Թուրքիայի առաջ քաշած երկու հիմնական նախապայմանների մասին է: Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ՀՀ իշխանությունները չեն դնում միջազգային հանրության առջև: Այսինքն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգում այլևս չունի այն դերն ու նշանակությունը, որը միշտ է ունեցել: Սա ամենակարևոր պնդումն է, որը կարող ենք անել՝ հաշվի առնելով նաև այն իրողությունը, թե ընդհանրապես որքան քիչ է խոսվում միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Այս ամենից արված հետևությունն այն է, որ այս հարցն անաղմուկ հանվել է մեր արտաքին քաղաքական օրակարգից: Կարծում եմ՝ թուրքական կողմին տեղեկացվել է, որ այդ նախապայմանը Հայաստանը պատրաստ է կատարել կամ արդեն իսկ բավարարել է»:

Սուրեն Սարգսյանի խոսքով, նույնը կարելի է ասել նաև Արցախի հարցի պարագայում. «ՀՀ իշխանություններն Արցախի կարգավիճակի մասին երբեք չեն խոսում, որևէ բառ անգամ չեն ասում: Սա կարևոր պահ է, որը պետք է գիտակցել: Այսինքն, ՀՀ իշխանությունները չունեն ռազմավարություն, թե ինչ են ուզում Արցախի հարցում. ճանաչո՞ւմ, միավորում Հայաստանի հե՞տ, թե՞ ինչ-որ այլ կարգավիճակ են ուզում»: Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները՝ քաղաքագետը նշեց հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացում մեր ունեցած ոչ բավարար դիրքի մասին. «Սովորաբար թույլ կողմն է զիջումներ անում, իսկ ուժեղ կողմը երբեք զիջումներ չի անում: Մինչդեռ մենք այսօր գնալու ենք բանակցությունների՝ ունենալով ամենավատ ստարտային պայմանները, որոնք երբևէ չենք ունեցել հայ-թուրքական գործընթացում: Ըստ էության, բանակցային սեղանի շուրջ Թուրքիայի դիմաց դնելու ոչինչ չունենք: Այս պայմաններում, բնականաբար, ինչ էլ ուզեն, բավարարելու ենք իրենց պահանջները, որովհետև թույլ, պարտված կողմը, նաև թույլ դիվանագիտություն ունեցող կողմը մենք ենք»:

Ընդհանուր առմամբ, գնահատելով արտաքին քաղաքականությունն ընթացիկ տարվա ամփոփման տեսանկյունից՝ քաղաքագետը հավելեց. «Նոր իրողություններ չկան, կան հին խնդիրներ, որոնք այդպես էլ չենք կարողացել լուծել: Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է պարալիզացված մնալ, դիվանագիտությունը շարունակում է ոչ էֆեկտիվ ու ոչ պրոֆեսիոնալ լինել: Գործ ունենք մարդկանց հետ, որոնք աղերս չունեն դիվանագիտության ու արտաքին քաղաքականության հետ: Բնական է, որ նման ստարտային պայմաններով որևէ լուրջ ձեռքբերում չես կարող ունենալ թե՛ դիվանագիտությունում, թե՛ առհասարակ արտաքին քաղաքականության մեջ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию