Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ուսումնասիրվում է Հայաստանում տարածված քարաքոսերի հակաբակտերիական, հակավիրուսային և հակաքաղցկեղային ակտիվությունը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Ռազմիկ Սարգսյանը քարաքոսերի կենսատեխնոլոգիայի վերաբերյալ իր հետազոտություններն սկսել է դեռևս մագիստրատուրայում՝ իր ղեկավարի առաջարկությամբ :

«Այն իր մեջ ներառում է քարաքոսերի հակաբակտերիական, հակաօքսիդանտ, բջջատոքսիկ, հակապարազիտային ակտիվությունների ուսումնասիրություն, քարաքոսերից այդ նյութերի անջատում: Այնուհետև ընդունվել եմ ասպիրանտուրա: Անցած տարի շահել եմ Գիտության պետական կոմիտեի Ասպիրանտների աջակցության ծրագիրը, որի միջոցով կարողացել եմ գնել համապատասխան սարքավորումներ, նյութեր՝ փորձերն ընդլայնելու համար, ու նաև ներառել քարաքոսերից անջատված մանրէների ուսումնասիրությունը: Ինչո՞վ են կարևոր այդ բակտերիաները: Քարաքոս աճեցնելը բավականին բարդ է, և այն առանձին նյութերը, որոնք ունեն կենսատեխնոլոգիական նշանակություն, պետք է սինթեզել բարդ, թանկարժեք սարքավորումներով: Իսկ եթե հնարավորություն լինի քարաքոսերից անջատել մանրէներ, որոնք ունեն նմանատիպ ակտիվություն, այդ դեպքում խնդիրը մի քանի անգամ հեշտանում է, որովհետև մանրէներ աճեցնելը և դրանց հետ աշխատելն ավելի հեշտ է՝ ֆիզիկական աշխատանքի և լաբորատոր հագեցվածության, ինչպես նաև ֆինանսական տեսանկյունից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

No description available.

Տեղեկացնում է՝ գիտական խմբում այս պահին ինքը և իր ղեկավար Հովիկ Փանոսյանն են: Հետազոտությունների կարևորության, տարբեր ոլորտներում դրանց անհրաժեշտության մասին: «Այսօր աշխարհում հակաբիոտիկների հետ կապված խնդիր ունենք: Մեր կողմից օգտագործվող հակաբիոտիկների դեմ մանրէները հիմնականում կայունություն են ձեռք բերել, և ավելի բարդ է դառնում բակտերիալ ինչոր հիվանդությունների բուժումը: Ամբողջ աշխարհում փնտրում են հակաբիոտիկների նոր տեսակներ, ստացման նոր ուղիներ, ու ցանկալի է՝ բնական միջավայրից, այսինքն՝ բնությունից ստացվածները, ոչ թե սինթեզվածները: Բացի սրանից, Հայաստանում քարաքոսերը շատ քիչ են ուսումնասիրված, խոր ուսումնասիրություններ սկսվել են երևի վերջին 10- 15 տարվա ընթացքում: Այս ուսումնասիրությունները կարևոր են Հայաստանում առկա քարաքոսերի կենսատեխնոլոգիական ներուժը հասկանալու համար: Հակաօքսիդանտ կամ ցիտոտոքսիկ ակտիվությունների մասին: Հակաօքսիդանտ նյութեր օգտագործվում են կոսմետիկայի մեջ, բժշկության այլ ոլորտներում, իսկ բջջատոքսիկ նյութերը հակաքաղցկեղային նյութեր են: Հիմա ամբողջ աշխարհում փնտրում են այնպիսի նյութեր, որոնք առավել քիչ կվնասեն մարդու օրգանիզմը, բայց նաև կցուցաբերեն հակաքաղցկեղային ակտիվություն կամ էլ կունենան այնպիսի ակտիվություն, որը կանխում է հակաքաղցկեղային նյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ առանց տեղական և միջազգային տարբեր ինստիտուտների հետ համագործակցության հնարավոր չի լինի իրականացնել անհրաժեշտ բոլոր փորձերը, որոնք նախատեսել ես իրականացնել քո հետազոտության մեջ կամ էլ ինքնըստինքյան բխում են դրանից: «Այս պահին համագործակցում ենք մեր բելառուս գործընկերոջ հետ քարաքոսերում մանրէների ուսումնասիրության և դրանցում պարունակվող կենսաակտիվ նյութերի վերաբերյալ: Միջազգային գիտական ամսագրերում տպագրվելու մասին: Իմ կարծիքով՝ խնդիր ունենք, որ քչերն են տպագրվում արտասահմանյան ամսագրերում: Պատճառները տարբեր են՝ սկսած նրանից, որ համալսարանները չեն ապահովում այն ֆինանսավորումը, որ գիտնականները հնարավորություն ունենան արտասահմանում տպագրվել, որովհետև որոշ ամսագրեր պահանջում են գումար, իսկ հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ, օրինակ՝ գիտնականը շահել է դրամաշնորհ, գնել իրեն անհրաժեշտ սարքավորումները, նյութերը, բայց գումարը չի բավականացնում ամսագրում տպագրվելու համար»,-հավելում է նա:

Իսկ վերջում՝ գիտության ոլորտում դրական տեղաշարժի և առկա խնդիրների մասին: «Նախ՝ համագործակցության բացակայությունն է որոշ ոլորտներում, ոմանք չեն ցանկանում համագործակցել, ոմանք էլ տեղյակ չեն՝ ում հետ կարող են: Օրինակ՝ ինչ-որ մեկին պետք է իքս սարքը, նա տեղյակ չէ, որ լաբորատորիաներից մեկն ունի այդ սարքը և բաց է համագործակցության համար: Այսինքն՝ չկա տվյալների բազա, որտեղ կարող են տեղեկանալ լաբորատորիաների մասին, որոնց հետո կարող են համագործակցել: Մյուս կարևոր խնդիրը ֆինանսավորումն է: Գիտությունը շատ ժամանակ է պահանջում, բարդ է այն համատեղել այլ աշխատանքի հետ: Եթե գիտնականն իր մասնագիտությամբ չի վաստակում այնքան, որ կարողանա արժանապատիվ ապրել, ստիպված է լինում գումար վաստակելու այլ աղբյուրներ փնտրել: Շատերը կա՛մ դադարում են զբաղվել գիտությամբ, կա՛մ լքում երկիրը, մեկնում այնտեղ, որտեղ կան ավելի արժանապատիվ պայմաններ քո մասնագիտությամբ զբաղվելու համար: Իհարկե, կա նաև դրական տեղաշարժ. ակտիվ են ԵԳԱԾ-ն, ԳՊԿ-ն: Կարևոր է այն, որ կենտրոնացել են երիտասարդ գիտնականների, նրանց առաջարկած թեմաների վրա: Երիտասարդները հետաքրքիր թեմաներ են առաջարկում, եռանդուն են, նոր մեթոդներ են սովորում, կիրառում: Դրական կողմերից մեկն այն է, որ գիտության ֆինանսավորումն է ավելանալու, հնարավորություն կլինի ավելի շատ սարքավորումներ և նյութեր գնելու: Հուսով եմ՝ մեր գիտությունը քիչ-քիչ կսկսի ոտքի կանգնել»,-եզրափակում է Ռազմիկ Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию