Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փա­շի­նյանն է հե­տև­ո­ղա­կա­նո­րեն քան­դել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի հիմ­քե­րը և դրա­նով իսկ պա­տե­րազ­մը դարձ­րել հնա­րա­վոր և ան­խու­սա­փե­լի. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

fondsk.ru-ն «Փաշինյանը կրկին պատերազմում պարտության մեղավորներ է փնտրում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները դեմ չեն պատերազմի ելքի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելուն:

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատել են նրանց՝ անպատասխանատու մանիպուլ յատորներ լինելու համբավը, նրանք գործում են բացառապես անձնական իշխանության պահպանման նկատառումներով, ինչը կատարվում է նույնիսկ ինքնիշխանության մնացորդները տալու և պետական առանցքային ինստիտուտները և առաջին հերթին բանակը վարկաբեկելու գնով։ Դա վերաբերում է նաև արտաքին քաղաքականության ոլորտին, որտեղ գործող իշխանությունների առաջարկով նպատակաուղղված կերպով առաջ են մղվում բացահայտ կեղծ և ոչ ադեկվատ թեզեր, որոնք վերաբերում են առաջին հերթին «Ղարաբաղի խնդրին» և ռուս-հայկական հարաբերություններին», - գրել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը «Ռազմաքաղաքական վերլուծություն» համացանցային ամսագրի իր հոդվածում։

Հրապարակման մեջ հիշեցվում է, որ Սիմոնյանը վերջերս Լեռնային Ղարաբաղ և Հայաստան այցելած ռուս լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «հայ հասարակության կարծիքին», հասկացրել է, որ իբր «Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը»։ ԱԺ նախագահի հավաստիացումներով, անցյալ տարվա պատերազմի ժամանակ Հայաստանը զինծառայողների թվի հետ կապված խնդիրներ չի ունեցել, բացակայել է բայրաքթարները խոցելու ունակ տեխնիկան, իսկ այսօր պատերազմներում ոչ թե մարդիկ են հաղթում, այլ տեխնիկան։ Սակայն, ինչպես նշել է լրագրող Ալեքսանդր Անդրեասյանը, հարավային սահմանին Հայաստանը չուներ ոչ միայն նշանակալի ուժեր, այլ նաև պաշտպանության երկրորդ գիծ Գորիսի և Կապանի գնդերը ցրելուց հետո։

Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմի զինտեխնիկայի բացակայությանը, որը կարող է խոցել բայրաքթարներ, Սիմոնյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ ուղղակի ստում է։ «Բայրաքթարները խոցվել են պատերազմի առաջին օրերին և բավականին հաջող։ Ուրիշ բան է, որ այն ժամանակ, ըստ հրամանի, ՀՕՊ-ի օպերատորները ոչ թե խոցման որոշում էին կայացնում ինքնուրույն, այլ, չգիտես ինչու, պարտավոր էին դա համակարգել Երևանի հետ։ Օպերատորը պարտավոր էր զեկուցել Ստեփանակերտ, որտեղից էլ զեկուցվում էր Երևան, և արդեն այնտեղ որոշում էին՝ խփե՞լ, թե՞ չխփել, և միայն դրանից հետո էր հրամանը նույն շղթայով հասնում օպերատորին: Այդ ընթացքում «Բայրաքթարը» կարող էր ոչ միայն «անհետանալ ռադարից», այլ նաև հարվածներ հասցնել նույն ՀՕՊ համակարգին, ինչը և, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել», - գրել է ռուս զինվորական լրագրող Սեմյոն Պեգովը։ Նրա խոսքով, հայկական բանակում հիմնականում եղել են վատ պատրաստված «մոբիլիզացվածներ» և ժամկետային զինծառայողներ, որոնք հակադրվել են ադրբեջանական և թուրքական հատուկ նշանակության պրոֆեսիոնալ ջոկատներին։ Իսկ հայկական բանակում կենդանի ուժի որոշակի պակաս եղել է, պնդում է լրագրողը, ինչի մասին Սիմոնյանը չէր կարող չիմանալ:

«Եթե Հայաստանում ինչ-որ մեկը պատրաստվում էր ինչոր բան հանձնել, ապա դա անելու մի քանի տարբերակ կար, այդ թվում՝ Լավրովի պլանը», - վստահեցրել է Սիմոնյանը։ Սակայն ՌԴ ԱԳՆ-ն օպերատիվ կերպով հիշեցրել է, որ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» փաստաթուղթ է, որի վերջին տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականի հունիսին են ներկայացրել կողմերին։ Փաստաթուղթը ոչ թե «Ղարաբաղի հանձնման» մասին է, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության աստիճանական կարգավորման. յոթ շրջանների վերադարձ Բաքվին, բայց դա՝ պարտադիր կապակցված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և նրա իրավունքների ճանաչման հետ: Միաժամանակ, իրավական կարգավիճակի վերջնական որոշումը նախատեսված էր ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող հանրաքվեից հետո։

Կողմերը չեն մերժել այդ պլանը, չնայած հնարավոր չի եղել հասնել լիարժեք համաձայնության, և խաղաղ կարգավորման հնարավորությունները բաց են թողնվել, և ոչ Ռուսաստանի մեղքով։ Փաշինյանն է հետևողականորեն քանդել բանակցային գործընթացի հիմքերը և դրանով իսկ պատերազմը դարձրել հնարավոր և անխուսափելի։ Իսկ արդեն պատերազմի ընթացքում որոշակիորեն մերժել է այն դադարեցնելու առաջարկները։ Հայաստանի ԱԱԾ-ի նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ այս դեպքում խոսքը պետական դավաճանության մասին է։ «Նոյեմբերի 9-ին Ռուսաստանը տապալել է Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի համատեղ ծրագրի իրականացումը։ Նախատեսվում էր ամեն ինչ հանձնել պատերազմով։ Չի ստացվել. այն, ինչ արդեն իսկ խոստացվել էր Ադրբեջանին, պետք է տրվեր պատերազմով, հետո Փաշինյանը դա հանձնել է իր իսկ հրամանով».- պնդում է Դավիթ Շահնազարյանը, և այդ կարծիքն արժանի է ուշադրության։ Այսօր Ադրբեջանը փորձում է կրկին օրակարգի հիմնական հարցերը՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և սահմանագծումը, «կարել» ուժի դիրքերից։ Ավելին, նա ակնհայտորեն փորձում է հնարավորինս շատ տարածք գրավել մինչ սահմանազատման սկսվելը։ Ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանը չի կասկածում, որ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվածություն ունեն այդ հարցում, և դա թաքցնելու համար Փաշինյանը ամեն կերպ ցույց է տալիս, որ այդ տարածքները չի կարելի պահել, դրանք հանձնվում են հենց այնպես, բայց արյունով ու զոհերով։ Անդրեյ Արեշևի խոսքով, այդ սցենարը հաստատում է Ալիևի կոշտ հռետորաբանությունը, որը պնդում է, որ Երևանը պետք է կոնկրետ ժամկետ նշի «Զանգեզուրի միջանցքի» բացման համար։

Դրա մասին է խոսում նաև Փաշինյանի ագրեսիվ ու հիստերիկ պահվածքը, և որքան ժամանակ է անցնում, այնքան նա փորձում է մեղավորներ գտնել։ «Նախկին իշխանությունների հասցեին անվերջ մեղադրանքներն ուղեկցվում են Ռուսաստանի հասցեին ակնարկներով, որը իբր պատասխանատու է մի շարք ձախողումների և պարտությունների համար։ Այդ համատեքստում Ալեն Սիմոնյանի մանիպուլ յատիվ հայտարարությունները «Քաղաքացիական պայմանագրին» հավատարիմ քաղաքական ուժերի ջանքերի մի մասն են միայն՝ իրականացնելու հայերին պետականության մնացորդներից զրկելու և Հայաստանը արևմտյան և արևել յան հարևանների «հետնաբակի» վերածելու համար», – հայտարարել է Անդրեյ Արեշևը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию