Արևմուտքում շատերն են ցանկանում, որ Ռուսաստանը ունենա ուրիշ նախագահ, որը թույլ կտա գեյ-շքերթներ անցկացնել. Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ արևմտյան լրատվամիջոցները կատարում են հատուկ ծառայությունների հանձնարարությունները և նսեմացնում Վլադիմիր Պուտինին՝ ցանկանալով, որ Ռուսաստանում ուրիշ նախագահ լինի։ Այս մասին նա ասել է ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին, RTVI-ի եթերում։
«Արևմտյան տեղեկատվական տարածքն այնքան էլ ազատ չէ, որքան թվում է, ավելի ճիշտ՝ ընդհանրապես ազատ չէ, այն շատ առումներով գործակալի գործառույթներ է կատարում։ Ոչ թե օտարերկրյա գործակալի, այլ տեղական գործակալի՝ հատուկ ծառայությունների, իրենց սեփական իշխանությունների։ Եվ նրանցից շատերը Պուտինին այնքան էլ չեն հավանում, և ցանկանում են, որ Ռուսաստանում լինի ուրիշ նախագահ, նախագահ, որը չի խոսի կարմիր գծերի մասին, որպեսզի Ռուսաստանը ունենա նախագահ, ով աչք կփակի արտերկրից վճարվող լրատվամիջոցների աշխատանքի վրա... ով թույլ կտա գեյ-շքերթներ... ով կբաժանի ռուսական տարածքը... ով աչք կփակի ամերիկյան միջուկային հրթիռների վրա, որոնք տեղակայված են Դնեպրոպետրովսկում»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ Պուտինը «եզակի խարիզմա» ունի, և պատմության մեջ նրա մասշտաբը համեմատել է Գերմանիայի նախկին կանցլերներ Հելմուտ Կոլի և Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի մասշտաբների հետ։