Քիմ Քարդաշյանը հաստատել է Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի վերաբերյալ շշուկները
ЛАЙФԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հաստատել է սիրավեպը երիտասարդ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ, գրում է Daily Mail-ը:
Բարի Ուեյսին տված հարցազրույցում Քարդաշյանը, պատասխանելով հարցին առ այն, թե Saturday Night Live հումորային հեռուստաշոուի անձնակազմից ով է իր ամենասիրելի անդամը, ծիծաղել և ասել է, որ իրեն փորձում են անհարմար իրավիճակում դնել:
«Դուք գիտեք՝ ով է»,-հակիրճ ասել է 41-ամյա Քարդաշյանը, որին վերջին ամիսներին հաճախ են նկատում Դևիդսոնի հետ ժամադրության գնալիս:
Իսկ մինչ այդ ռեփեր Քանյե Ուեսթը փորձում է ամեն ինչ անել իրենից հեռացած կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, վերադարձնելու համար: Նա մի քանի անգամ հրապարակավ դիմել է Քարդաշյանին՝ խնդրելով իր մոտ վերադառնալ: Սակայն հաղորդվում է, որ Քարդաշյանը դիմել է դատարան՝ պաշտոնապես ամուսնալուծվելու համար:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



