Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ մորը վռնդել են ռեստորանից՝ խայտառակ հագուստի պատճառով
ЛАЙФՔիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ մայրը՝ Քեյթլին Ջեները, ով մինչ սեռափոխվելը հայտնի էր որպես Բրյուս Ջեններ, չի կարողացել մտնել ռեստորան իր խայտառակ հանդերձանքի պատճառով։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
72-ամյա նախկին մարզուհին պատմել է, որ ճաշի է գնացել Բևեռլի Հիլզ հյուրանոց, որը գտնվում է Լոս Անջելեսի մոտ՝ Բևեռլի Հիլզ քաղաքում։ Հայտնին հագել է կապույտ նեղ ջինս՝ ծնկից վերև փոքրիկ անցքով։ Ջենների խոսքով՝ աշխատակիցները նրան թույլ չեն տվել մտնել հաստատություն, քանի որ նրա հագուստը խախտում է ռեստորանի դրես կոդը։
«Գրողը տանի ձեր սարսափելի ծառայությանը, որի պատճառով չկարողացա ճաշել, քանի որ ջինս էի կրում փոքրիկ անցքերով: Ամոթ ռեստորանի անձնակազմին: Այս ամենը զզվելի է։ Ես տասնամյակներ շարունակ եղել եմ ձեր մշտական հաճախորդը, բայց սրանով վերջ»,- գրել է նա՝ կցելով պատառոտված տաբատի լուսանկարը։
Համաձայն հաստատության պաշտոնական կայքում հրապարակված կանոնների՝ այցելուներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ամենօրյա հագուստից։ Արգելված հագուստները ներառում են, օրինակ, պատռված ջինսե տաբատը, պիժաման և լողազգեստը:
Ջեններն իր հերթին հրապարակել է մի Stories, որտեղ ընդգծել է, որ Բևեռլի Հիլզ հյուրանոցի ղեկավարությունը խորհուրդ է տալիս հասարակական վայր չայցելել անցքեր ունեցող ջինսերով, սակայն, ամեն դեպքում, չի արգելում կրել զգեստապահարանի այս իրը։ Ռեստորանի տնօրինությունը չի արձագանքել նախկին մարզիկի մեղադրանքներին։