Փարիզում չեղարկվել են ամանորյա տոնակատարությունները
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի իշխանությունները չեղարկել են դեկտեմբերի 31-ին Ելիսեյան դաշտերում ամանորյա միջոցառումները։
«Դեկտեմբերի 31-ի երեկոյան Ելիսեյան դաշտերում նախատեսված տոնակատարությունները չեղարկվել են կառավարության հայտարարություններից հետո և ոստիկանության և առողջապահական իշխանությունների առաջարկով», - ասվում է հայտարարության մեջ:
BFMTV հեռուստաալիքն իր հերթին քաղաքապետարանին հղումով նշել է, որ համերգը և ավանդական պիրոտեխնիկական շոուն չեղարկվելու են։
Ուրբաթ օրը Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը կոչ է արել համաքաղաքացիներին խուսափել տոնական օրերին զանգվածային հավաքներից՝ կապված երկրում կորոնավիրուսի համաճարակի հինգերորդ ալիքի հետ։ Նա նշել է, որ, մասնավորապես, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը պրեֆեկտները կարգելեն ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում և տեղական իշխանություններին կոչ կանեն «հրաժարվել մեծ հավաքների, հրավառությունների և համերգների կազմակերպումից»։