Իրանի ԻՀՊԿ-ի զինված ուժերը զինավարժանքներ են սկսել Պարսից ծոցի ափին
МЕЖДУНАРОДНОЕԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը դեկտեմբերի 20-ին սկսել են «Մեծ մարգարե 17» հնգօրյա զինավարժանքները Պարսից ծոցի ափին:
Այդ մասին հաղորդում Է IRNA գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ-ի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, ինչպես նաեւ «Բասիջ» աշխարհազորի զորամասերը: Զինավարժանքներն անցկացվում են Խուզիստանի, Բուշերի եւ Հորմոզգանի նահանգներում:
Ավելի վաղ Իրանի զանգվածային լրատվամիջոցները հայտնել են դեկտեմբերի 20-ին «Բուշեր» ատոմակայանի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի մարտական պատրաստության ստուգում սկսվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



