Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել առաջիկայում. Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕՀարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպում անցկացնել առաջիկայում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում Մալայզիայի ԱԳ նախարար Սայֆուդին Աբդուլայի հետ համատեղ ասուլիսում:
«Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք հատուկ ներկայացուցիչների ենք նշանակել: Մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է Չավուշօղլուն՝ չմասնավորեցնելով կայանալիք հանդիպման մանրամասները:
Նրա խոսքով՝ դիտարկվում է նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Անկարան հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է ընտրել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Երևանը՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին: