ՀՀ առողջապահական համակարգը դեռ ՊՇՌ թեստերից ստացված եկամուտներն են հաշվում. Կարեն Ավագյան
БЛОГԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի հինգերրորդ ալիքին: ՀՀ առողջապահական համակարգը դեռ ՊՇՌ թեստերից ստացված եկամուտներն են հաշվում:
Աշխարհում շեշտակի նվազել է կորոնավիրուսից մահերի թիվը, բայց մեր երկրում շարունակում են համոզել, որ կորոնավիորսւիսց մահերի մեծ թիվը նորմալ է: Ոչ, նորմալ չէ, դա ներպետական առողջապահական համակարգի ցածր արդյունավետության ուղիղ ինդիկատորն է:
Նիդեռլանդներում նոր սահմանափակումների, իսկ Իսրայելում վիրուսին դիմակայելու լրացուցիչ միջոցների փնտրտուքի պատճառը Օմիկրոն շտամն է, որը ըստ հետազոտողների արագորեն կտարածվի ողջ ձմռան ընթացքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Օմիկրոնի դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 1,5-3 օրը մեկ՝ փաստագրված տարածմամբ:
Օմիկրոնն արտասովոր, տարօրինակ վարակիչ է: Այն համարվում է նույնքան վարակիչ, որքան կարմրուկը, որը ամենավարակիչ վիրուսիներից է:
Երկու դոզայի պատվաստանյութերից առաջարկվող պաշտպանությունը բավականին լավ է հատկապես ծանր հիվանդությունների դեմ: Դրանք արդյունավետ պաշտպանություն են ապահովում Դելտա շտամի պարագայում: Այնուամենայիվ, Օմիկրոնի դեպքում պաշտպանությունը զգալիորեն նվազում է:
Covid-19 հիվանդության Օմիկրոն տարբերակի բարձր վարակելիությունը քննարկման առարկա է դարձրել նաև հարցը` արդյոք պատվաստանյութերը կպաշտպանեն մեզ:
Միջազգային առողջապահական համակարգի մասնագետները պնդում են`այո` առավել ևս եռակի պատվաստվածները, պատվաստումից հետո խթանիչ ներարկումներով պատվաստվածները (booster):
Մարդիկ, ովքեր պատվաստված չեն, պետք է սկսեն գործընթացը հենց հիմա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



