ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
МЕЖДУНАРОДНОЕՌուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված զինամթերքը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Վերջին մեկ օրում խաղաղապահ ուժերի սակրավորները ոչնչացրել են 8 զինամթերք՝ նախատեսված ձեռքի հակատանկային նռնականետի համար: Դրանք հայտնաբերվել են Մարտունիի շրջանում: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը տեղի է ունեցել պայթեցմամբ:
2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս հումանիտար արձագանքման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2326.6 հեկտար տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, այդ թվում՝ 34 սոցիալական նշանակության կառույց: Հայտնաբերվել և վնասազերծվել է 26 088 պայթյունավտանգ առարկա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



