Երեւանում ծեծի ենթարկողներին հայտնաբերեցին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 19-ին, ժամը 03.45-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 1963 թ. ծնված Սմբատ Ա.-ն եւ հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ին, շատրվանների դիմացի հատվածում /Ռուբինյանց փ./, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Սմբատ Ա.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արամ Ղ.-ին եւ 1992 թ. ծնված Գրիգոր Գ.-ին, ովքեր տվել են խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



