Փարիզում ձերբակալել են երկու կնոջ պատանդ վերցրած տղամարդուն
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի իրավապահ ուժերը տղամարդու են ձերբակալել, որը երկուշաբթի երկու կնոջ էր պատանդ վերցրել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:
Նրա խոսքով՝ տուժածներ չկան: Վերջինս շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքային ոստիկանությանը և հատուկջոկատայիններին:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան դանակով զինված տղամարդը երկու կնոջ էր պատանդ վերցրել Փարիզի արևելյան շրջանում գտնվող խանութներից մեկում: Ոստիկանությունը կատարվածը չի դիտարկում որպես ահաբեկչության հետ կապված միջադեպ: Տեղի ժամանակով կեսգիշերին (երևանյան 03:00) իրավապահներին հաջողվել է ազատել պատանդներից մեկին, իսկ երկրորդին տղամարդն ինքն է ազատ արձակել ձերբակալությունից առաջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



