Ինտելեկտի մակարդակը բարձրացնելու 5 մեթոդ
ЛАЙФ1.Սկսեք սովորել. ցանկացած ոլորտ՝ նկարչություն, լեզուներ, ձեռքի աշխատանքներ և այլն: Եվ երբ զգաք, որ ձեր գիտելիքները ներում են, որ դրանցով կիսվեք մյուսների հետ, կարող եք ձեր ակումբը բացել և սկսել դասավանդել՝ միևնույն ժամանակ ձեր յուրաքանչյուր աշակերտից այլ նորություններ սովորելով:
2.Զարգացրեք երևակայությունը. փորձեք ամեն ինչում պատկերներ տեսնել՝ երկնքում, ամպերի տեսքով, կամ աշնանային տերևների մեջ: Կամ փորձեք ինքներդ պատմություններ և հեքիաթներ հորինել և պատմել դրանք երեխաներին:
3.Մարզեք հիշողությունը. եթե տանից դուրս գալուց հետո հաճախ ձեզ տանջում է այս հարցը՝ անջատե՞լ եք արդյոք գազը, արդուկը կամ լույսը, սովորություն դարձրեք ամեն անգամ այս գործողություններն անելիս ասել դա բարձրաձայն. "Ես անջատում եմ արդուկը", "Ես անջատում եմ լույսը" և այլն: Հեռախոսահամարները լավ հիշվում են, երբ դրանք ասոցացնում եք ձեզ համար հայտնի ամսաթվերի հետ: Նաև հիշողության զարգացման համար կարելի է վերցնել ցանկացած հայտնի նկար, ուշադիր զննել այն, այնուհետև մի կողմ դնելով՝ փորձել թվարկել այն ամենն, ինչ տեսաք այնտեղ:
4.Տրամաբանական խնդիրներ լուծեք. գլուխկոտրուկներ, խաչբառեր և այլն:
5.Վերջինը՝ միշտ հետաքրքրություն ցուցաբերեք կյանքի հանդեպ, եթե դուք սիրեք կյանքը, ձեր ուղեղը երբեք "հետ չի ընկնի" :):



