ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները
МЕЖДУНАРОДНОЕԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները Ամանորին եւ Սուրբ Ծնունդին՝ պաշտպանվելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումից։ Նրա խոսքը մեջբերում է Bloomberg Quicktake-ը։
ԱՀԿ տնօրենը կոչ է արել հետաձգել ամանորյա զանգվածային միջոցառումները՝ դա համարելով բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ «Ավելի լավ է չեղարկել տոները, քան կորցնել կյանքը։ Մենք բոլորս ցանկանում ենք ժամանակ անցկացնել մեր ընկերների եւ ընտանիքի հետ, սակայն բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքին»,-ասել է Հեբրեյեսուսը:
Նա հավելել է, որ COVID-19 պանդեմիան կավարտվի 2022 թվականին։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մինչեւ հաջորդ տարվա կեսերը մոլորակի բնակչության 70 տոկոսը պատվաստվի։
1
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
2
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»
3
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...



