ԱՊՀ-ի երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա, սովորական, դեմ առ դեմ ձևաչափով
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթանաժողովը, որը պլանավորված է դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում, պատրաստվում է սովորական, դեմ առ դեմ ձեւաչափով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Իրոք, նախապատրաստվում է նախագահների անձնական հանդիպումը»,- ասել է Պեսկովը: Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նոր նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում: Ըստ որում նա չի բացառել, որ մինչեւ Նուր Սուլթանի գագաթնաժողովը կարող են տեղի ունենալ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



