Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել. Շոյգուն` Արցախում տիրող իրավիճակի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում տեղակայված ռուսական զորքերի խումբը խաղաղության պահպանման երաշխավորն է այս երկրեւմ, ինչպես եւ ՌԴ ԶՈւ անձնակազմը՝ Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ապահովում Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում խաղաղ կյանք հաստատելու համար, նպաստում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վերականգնմանը։ Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել։ Նաեւ ռուսական զորքերի խումբը շարունակում է հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է նախարարը՝ ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։