Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Օրենսդրական փոփոխությունները տանում են իշխանության կենտրոնացման». ամփոփելով տարին կրթական ոլորտում․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրույցում ամփոփել ենք կրթական ոլորտում այս տարի կատարված իրադարձությունները: Ուսուցիչների ատեստավորումը տարբեր գնահատականների արժանացավ:

«Կողմնակից եմ, որ այս ատեստավորումն ավելի համեստ լինի, ԿԳՄՍ նախարարությունը հիմա գնում է ծայրահեղ քայլերի՝ առաջարկելով, որ ատեստավորված ուսուցիչները բավականին բարձր աշխատավարձ ստանան, անգամ հրապարակումներ եղան, որ պետք է 400-500 հազար դրամ աշխատավարձ ստանան, բայց ուսուցիչների աշխատավարձի նման բևեռացումը վտանգներ ունի: Ուսուցչի ամենակարևոր՝ մարդկային որակները հնարավոր չէ չափել որևէ ատեստավորմամբ: Հետևաբար, դեմ եմ, որ այդքան մեծ տարբերություններ դրվեն ուսուցիչների միջև, մի ուսուցիչը ստանա 70, մյուսը՝ 300 հազար դրամ: Արդյո՞ք 300 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցչից չորս անգամ ավելի բարձր արդյունք ենք սպասելու, թե՞ ուղղակի ուզում ենք ցույց տալ, որ կարողանում ենք ուսուցչին այդքան աշխատավարձ վճարել:

Պետք է այս հարցում շատ զգույշ լինել, չի կարելի նույն աշխատանքի համար այդքան տարբերակված վճարել: Մանկավարժության մեջ կան բազմաթիվ որակներ, որոնք չափելի չեն, և ոչ մի ատեստավորմամբ հնարավոր չէ դրանք պարզել: Կողմ եմ՝ թող լինի 20, 30, 50 տոկոս ավելացում, բայց ոչ ավելի: Եթե պատրաստ ենք այդքան վճարել մեկ ուսուցչի, ուրեմն եկեք նախ բոլորի աշխատավարձն, օրինակ՝ 10 հազար դրամով բարձրացնենք: Հասկանում եմ՝ նախարարությունը մտածում է, որ եթե ուսուցիչների աշխատավարձի բարձր շեմ սահմանի, շատերը կցանկանան ընդունվել մանկավարժական բուհեր և ուսուցիչ դառնալ, քանի որ հետո բարձր աշխատավարձ են ստանալու, բայց դա էլ մի քիչ չափազանցված է: Մարդիկ միայն գումարի պատճառով չէ, որ չեն ցանկանում ուսուցիչ դառնալ, աշխատանքը շատ դժվար է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Գաղտնիք չէ, որ մի շարք մարզային դպրոցներում կա ուսուցիչների պակաս կոնկրետ առարկաների գծով: Այս բացը լրացնելու նպատակով «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվեցին մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սկսեցին էլեկտրոնային դասեր վարել այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս: «Ինչպես ասում են, սա «ստիպված» քայլ էր, ընդ որում՝ վատը չէր: Կողմնակից եմ, որ դա լինի, բայց այստեղ պետք է զգույշ լինել հետևյալ իմաստով: Չստացվի այնպես, որ մտածեն՝ արդեն հեռավար ուսուցիչ ունենք, էլ չմտածենք այս հարցի շուրջ: Որքան էլ հեռավար տարբերակով լավ դասավանդես, չես կարող փոխարինել դասարանում գտնվող ուսուցչին, որովհետև մարդկային բաղադրիչը հատկապես դպրոցում շատ կարևոր է: Դպրոցը չպետք է, այսպես ասենք, «հանգստանա», մտածի՝ առցանց տարբերակով ուսուցիչ ունենք, էլ ի՞նչ իմաստ ունի այլ ուսուցիչ գտնել: Շատ կարևոր է, որ տնօրենը փնտրի ուսուցչին, ունենք նման տնօրեններ, որոնք փնտրում են, քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մասով անդրադարձանք բուհերի ընդունելության նոր կարգին: «Եթե նայում ենք ընդունելության քննություններին, ապա մրցույթն ընթանում է մի քանի մասնագիտությունների գծով՝ ծրագրավորում, իրավաբանություն, բժշկական գործ, միջազգային հարաբերություններ և օտար լեզուներ: Այս հինգն են մրցութային: Հետևաբար, հիմա Հայաստանում ինչ էլ փոխում ես, մյուսների վրա առանձնապես չի ազդում: Կիրառված «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքը դիմորդների մեծ մասի վրա ոչ մի ազդեցություն էլ չի ունենում: Իրենք առաջվա պես դիմում են, ընդունվում բուհեր: Սա խնդիր է առաջացնում այն դիմորդների համար, որոնք առաջ կարող էին երկրորդ հայտով դիմած ինչ-որ տեղ գնալ և դուրս մղել այնտեղ առաջին հայտով դիմած մեկին: Օրինակ՝ առաջ դիմում էին Իրավագիտության ֆակուլտետ, դուրս էին մնում մրցույթից, գնում և դուրս էին մղում, օրինակ՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ առաջին հայտով դիմած դիմորդին: Հիմա սա է փոխվել:

Բայց համաձա՞յն ենք, որ, օրինակ՝ Իրավաբանության ֆակուլտետ դիմած, բարձր միավորներ հավաքած դիմորդը, դուրս մնալով մրցույթից, չկարողանա ոչ մի տեղ ընդունվել: Հետո արդեն հայտնվի, ասենք, Աստվածաբանության կամ էլ Բնագիտության բաժնում՝ փաստացի չցանկանալով այդ ֆակուլտետներից որևէ մեկում սովորել: Այ, այս դիմորդների համար է նոր կարգը խնդիրներ ստեղծում, որոնց թիվն ամբողջ Հայաստանում 100-200 հոգի կարող է լինել, նրանք այս որոշումից կարող են տուժել: Ինչո՞ւ է այս սկզբունքը խնդրահարույց: Նախարարությունն անընդհատ ֆետիշացնում է մասնագիտական կողմնորոշումը՝ նշելով, որ դա պետք է լինի առաջնային: Բայց եթե առաջին հայտով դիմում եմ կոնկրետ ֆակուլտետ, արդո՞ք դա իմ ընտրությունն է, թե՞ ուղղակի, օրինակ՝ վարձի չափն է հարմար, ծնողներս են նախընտրել, որ այդ ֆակուլտետում սովորեմ և այլն: Իրականում չգիտենք, թե այդ երեխան ինչու է այդտեղ դիմել, թվում է, թե դա իր կողմնորոշումն է, բայց կարող է և այդպես չլինել: Դրա համար կարծում եմ, որ կարևոր է նաև առաջադիմությունը:

Ոչ միայն պետք է հետևենք այն գործընթացին, թե ով ուր է ուզում ընդունվել, այլ բարձր միավորներ ունեցող դիմորդին չկորցնենք: Հիշում եք՝ Տավուշի մարզի համայնքներից մեկից մի երեխա ընդունելության քննությանը 20 հնարավոր միավորից 18,75 էր հավաքել և ոչ մի տեղ չէր ընդունվել: Իհարկե, հետո պարզաբանվեց, որ նա հին դասագրքով էր պարապել, նոր դասագրքում փոփոխություններ էին կատարել, արդյունքում՝ նրան ընդառաջեցին: Բայց նման երեխաներ էլի կարող են լինել, ափսոս չէ՞, որ նրանց գիտելիքներն ուղղակի կորչեն: Ճիշտ է, շատերը գտնում են տարբերակներ ուսումը շարունակելու, բայց պետք է փոխենք մեր ընդունելության քննությունների կարգը: Ուսանողներն առաջին քայլով պետք է տան քննություններ, հետո նոր որոշեն, թե ուր են դիմում: Առաջին քայլով պետք է չափես դիմորդի առաջադիմությունը: Կարծում եմ՝ երբ ընդունվի բարձրագույն կրթությանն առնչվող օրենքը, այս համակարգն ամբողջությամբ կվերանայվի»,-ընդգծում է կրթության փորձագետը:

Տարվա ընթացքում օրենսդրական տարբեր փոփոխություններ եղան կրթական ոլորտում, որոշ նախագծեր էլ ընթացքի մեջ են: Դրանք թիրախայի՞ն էին, տալի՞ս էին լուծումներ առկա խնդիրներին: «Օրենսդրական բոլոր փոփոխությունները տանում են իշխանության կենտրոնացման: Հայաստանն, ըստ էության, հրաժարվում է ապակենտրոնությունից: Նախկինում օրենսդրությունն ավելի լիբերալ էր, բայց դա, իհարկե, չէր նշանակում, որ հենց այդպես էլ լինում էր: Օրինակ՝ նախօրոք որոշում էին, թե ով պետք է դառնա դպրոցի տնօրեն կամ բուհի ռեկտոր, հետո խորհուրդները վավերացնում էին: Բայց խորհրդի բուն կառուցվածքն ավելի ժողովրդավարական էր: Հիմա ամեն ինչ գնում է դեպի կենտրոնացման, խոսք կա այն մասին, որ դպրոցների տնօրեններին կարող են նշանակել: Ներկայացված նախագծով՝ դպրոցում ուսումնական մասի տնօրենը պետք է զբաղվի ուսումնական հարցերով, ինչպես նաև լինի վարչական, ֆինանսական համակարգող: Սա էլ իշխանության կենտրոնացման օրինակ է:

Այսինքն՝ ստեղծվում է մարդկանց մի խումբ՝ կազմված մի քանի հարյուր հոգուց, ովքեր իրենց ձեռքում կկենտրոնացնեն դպրոցների ֆինանսական ռեսուրսները, իսկ այդ մարդկանց նշանակելու է նախարարը: Բուհերի խորհուրդներում էլ փորձեցին այնպես անել, որ կառավարությունը մեծամասնություն ստանա՝ անդամների թվի առումով, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտվեց: Իշխանության կենտրոնացումը Հայաստանի նման երկրի համար այնքան էլ վատ բան չէ, գուցե մեզ պետք է այս ճանապարհով փոխել իրավիճակը: Բայց ինչո՞ւ եմ սա խնդրահարույց համարում:

Ներկա իշխանություններն այս կարգախոսով չեն եկել իշխանության: Այդ մարդիկ եկել էին, որ իբր ժողովրդավարություն լիներ, բուհերում դասախոսներն ու ուսանողները ռեկտոր, իսկ ուսուցիչները և ծնողները դպրոցի տնօրեն ընտրեին, նման մտքեր էին անգամ հնչում: Եթե եկել ես ժողովրդավարական կարգախոսներով, բայց անում ես հակառակը, այդտեղ խնդիր եմ տեսնում, այսինքն՝ փորձում ես իրավիճակը հարմարեցնել քեզ: Եթե ի սկզբանե հայտարարեին, որ Հայաստանում կրթության կառավարումը պետք է կենտրոնացնել, որպեսզի փոփոխություններն արագ անենք, դրան մասնագիտական տեսանկյունից նորմալ կվերաբերվեի: Բայց չգիտենք, թե ինչ գաղափարախոսությամբ են այս փոփոխությունները լինելու, երկրորդ՝ մեզ խոստացել էին ժողովրդավարական կառավարում»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию