Ռուս խաղաղապահները ամանորյա նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ 1000 երեխայի. ՌԴ ՊՆ
МЕЖДУНАРОДНОЕՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ մարդասիրական ակցիա են անցկացրել և գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի մոտ 1000 դպրոցականի, որոնք ապրում են սահմանագծի մոտակայքում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը մանրամասնել է, որ երեխաները ստացել են նվերներ, խաղալիքներ, քաղցրավենիք, ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կիրականացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիա և նվերներ կհանձնեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից շուրջ 8000 երեխայի:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից Երևան է հասցվել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռների հերթական խմբաքանակը։ Մոտ 20 տոննա կշռող մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում գտնվող ռազմական ինքնաթիռ։ Այնուհետև, Երևանից բեռները խաղաղապահների միջոցով հասցվել են Լեռնային Ղարաբաղ։