Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ունեք իմ լիարժեք աջակցությունը. Փաշինյանն ընդունել է նորանշանակ քաղաքապետին

ПОЛИТИКА

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք, ողջունում եմ ձեզ: Թույլ տվեք, նախ, պարոն Սարգսյան, շնորհավորել Ձեզ Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով և շնորհակալություն հայտնել Երևանի ավագանուն, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությանը, ի դեմս՝ խմբակցության ղեկավար պարոն Գալջյանի, խմբակցության քարտուղար պարոն Հովհաննիսյանի, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար:

Ուզում եմ արձանագրենք՝ այն իրավիճակը, որ ունեցանք Երևանի քաղաքապետարանում, ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր: Եվ այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվեց: Ի՞նչ նկատի ունեմ: Ի վերջո, Երևանում 2018 թվականի աշնանից սկսած իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, և քաղաքական պատասխանատվությունն էլ «Իմ քայլը» դաշինքինն ու քաղաքական մեծամասնությանն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ ծրագիրն էլ իր հերթին բխում էր 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինիքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից: Այս առումով՝ կարևոր է, որ ծրագիրը լիարժեք, ամբողջական և ինստիտուցիոնալ առումով կայանա: Եվ պիտի նաև արձանագրեմ, պարոն Սարգսյան, որ Դուք մինչև այս փուլն այդ ծրագրի իրականացման լիարժեք մասնակից եք եղել՝ զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Երևանի ավագանու մեր գործընկերներն էլ իրենց գործառույթներն են իրականացրել այդ առումով:

Նաև կարևորում եմ տեղի ունեցած գործընթացը պետական ինստիտուտների կայացման առումով: Որովհետև գիտեք, որ հիմա արդեն 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում ավագանու ընտրություններ: Այսինքն՝ համայնքի ղեկավարի ընտրություններն անուղղակի են: Եվ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է: Եվ այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց:

Պիտի արձանագրենք, որ այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև: Սա շատ կարևոր է: Իհարկե, շատ կարևորում եմ, որ քաղաքապետը համագործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետև այստեղ էլ համախմբող դերակատարումը շատ կարևոր է: Այս պահին ուզում եմ ասել, որ մինչև օրս ամենայն աջակցություն ենք ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին, և, իհարկե, այսուհետ ևս այդ աջակցությունը պիտի շարունակվի: Ծրագրի իրականացման ուղղությունները, տեմպերը, միջոցները, ժամկետները, իհարկե, պետք է նաև լրացուցիչ քննարկենք և լուծումներ ստանանք: Այս առումով՝ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում: Պիտի իմանաք, որ ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշանկությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երևա երևանցիների կյանքում»:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և շնորհավորանքների համար: «Գիտակցում եմ, որ սա բավականին մեծ պատասխանատվություն է: Ընդահնուր առմամբ պատկերացնում եմ, թե ինչ ինստիտուտներ ունենք, որոնք պետք է ամբողջությամբ վերափոխենք և որոնք են, որ դեռևս կաշխատեն որպես ինստիտուտներ, որպեսզի դիմադրեն տարբեր ցնցումների, իրակացանեն իրենց ֆունկցիոնալությունը: Կարծում եմ՝ կառավարության աջակցությամբ հնարավորություն կունենանք ամենամեծ բնակչություն ունեցող համայնքում՝ Երևանում, իրականացնել այն ծրագրերը, որոնք տարիների ընթացքում չեն իրականացվել, կարելի է ասել, անհասկանալի պատճառներով: Կարծում եմ՝ պոտենցիալը կա, պետք է պարզապես արդյունավետ կառավարում իրականացնել այդ պոտենցիալն օգտագործելու համար»:

Հանդիպմանը քննարկվել են կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությանը, մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին և նախագծերին առնչվող հարցեր:

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе