Չինաստանն անխուսափելիորեն կդառնա աշխարհի առաջին տնտեսությունը. ԱՄՆ-ն չի կարող զսպել նրա զարգացումը. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանն անխուսափելիորեն կդառնա աշխարհի առաջին տնտեսությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան մամուլի ասուլիսում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Զսպման փորձը սխալ քաղաքականություն է, ինչպես որ այս դեպքում սխալ է սպորտն օգտագործելը որոշ ակնթարթային քաղաքական հարցեր լուծելու համար: Նրանք (ԱՄՆ- խմբ.) չեն կարող զսպել Չինաստանի զարգացումը։ Նրանք պետք է սա ի վերջո գիտակցեն՝ չեն զսպի: Արդեն այսօր գնողունակության պարիտետով Չինաստանի տնտեսությունն ավելի մեծ է, քան ամերիկյանը, կանցնի ևս 35-50 տարի, Չինաստանն անխուսափելիորեն կդառնա աշխարհում առաջին տնտեսությունը մնացած բոլոր ցուցանիշներով»,-ասել է Պուտինը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



