Պուտինի մեծ ասուլիսը տևել է մոտ 4 ժամ. հայտնի է՝ քանի հարցի է պատասխանել ՌԴ ղեկավարը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսը տևել է երեք ժամ 56 րոպե, երկրի ղեկավարն այդ ընթացքում պատասխանել է 55 հարցի:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, միջոցառումը տեղի է ունեցել «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում: Այս տարի միջոցառմանը հավատարմագրվել է տարբեր պարբերականների և հեռուստաալիքների 507 ներկայացուցիչ, այդ թվում՝ արտասահմանյան և տարածաշրջանային:
Պուտինին հարց է ուղղել 17 լրագրող ռուսական դաշնային ԶԼՄ-ներից, 19 թղթակից մարզերից, արտասահմանյան պարբերականների 4 աշխատակից, երկու բլոգեր:
Անցյալ տարի մամուլի ասուլիսը տևել է 4 ժամ 29 րոպե, որի ընթացքում ՌԴ ղեկավարը պատասխանել էր 60 հարցի: Այն ժամանակ համավարակի պատճառով միջոցառումն անցել էր տեսաժողովի ձևաչափով:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
5
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»



