Հնարավոր է` Թուրքիան գլխավորի ՆԱՏՕ-ի հակառուսական օպերացիան Դոնբասում. ԶԼՄ
МЕЖДУНАРОДНОЕHabertürk թուրքական հրատարակությունը հոդված է հրապարակել, որտեղ մտավախություն է հայտնում, որ Թուրքիան կարող է Արևմուտքի կողմից ներքաշվել Դոնբասի հակամարտության մեջ։ Հոդվածի հեղինակ Չեթիներ Չեթինը չի բացառում, որ Անկարան ստիպված կլինի գլխավորել ՆԱՏՕ-ի այն ուժերը, որոնք կդիմակայեն Ռուսաստանին։
«Այս օրերին մենք պետք է չափազանց զգույշ լինենք ռազմական, քաղաքական, տնտեսական և հետախուզական հարաբերություններում»,- ասել է Չեթինը։
Նա նշում է, որ բացի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, Արեւմուտքը մշակում է 35-40 հազարանոց հատուկ զորամիավորման փոխանցման տարբերակ՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հիման վրա։
Միևնույն ժամանակ, ընդգծում է հեղինակը, ինչպես իրեն հաջողվել է պարզել Բրյուսելի դիվանագետներից, այդ խմբի առաջատար ուժը համարվում է Բարձր պատրաստվածության միասնական աշխատանքային խումբը (VJTF): Այս խումբը ղեկավարվում է ՆԱՏՕ-ի անդամների կողմից՝ հերթափոխով: Իսկ հրամանատարական կենտրոնը ներկայումս գտնվում է Թուրքիայում։
«Այստեղ շատ ռիսկային իրավիճակ է ստեղծվում, որն ուղղակիորեն ազդում է Թուրքիայի վրա»,- ընդգծում է Չեթինը։
Հեղինակը հարց է տալիս՝ արդյո՞ք Թուրքիան դրա պատճառով չի հայտնվի ավելի խորը ճգնաժամի մեջ Մոսկվայի հետ հարաբերություններում, քան 2015 թվականին ռուսական ինքնաթիռի խոցումից հետո։