Գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների․ Նիկոլ Փաշինյան
ПОЛИТИКАՎարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ օրեր առաջ գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների։
«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մեր դիրքորոշմամբ մենք ի ցույց ենք դրել մեր հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,-նշեց Փաշինյանը։
Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



