Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ամաչելը, հասկանալն ու ինչ-որ բան փոխելը երբեք ուշ չէ. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը ևս քաղաքական գործընթացները հաճախ ազդում էին մարդկանց անձնական հարաբերությունների վրա, իրարից նեղանում ու հեռանում էին ընկերներ, բարեկամներ, ազգականներ, հարևաններ: Բայց այդ երևույթները, որպես կանոն, ի հայտ էին գալիս ընտրությունների ժամանակ, հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բայց հիմնականում արագ էլ «անցնում» էին, մի խոսքով՝ առավելապես կարճաժամկետ էին: Քաղաքական գործիչները ևս աշխատում էին նույնիսկ ամենասուր ելույթներում, հակադարձումներում, քննադատություններում չանցնել որոշակի «կարմիր գծեր»:

Դե, գուցե թե բացառությամբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի... Մի խոսքով, նշյալ երևույթները նոր չեն: Սակայն նույն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության հասնելուց հետո դրանք ստացան համակարգային բնույթ. Փաշինյանը, ստանալով անսահամանափակ հնարավորություններ ու լծակներ, հիմք դրեց «կարմիր գծերի» ոտնահարման գլոբալ պրոցեսի՝ տեղեկատվական ողջ գործիքակազմով դրանում ընդգրկելով հասարակության լայն շերտերի:

Արդյունքում «նորմալ» դարձան հայհոյանքն ու վիրավորանքը, ինչի դեմ հիմա իբր ուզում է պայքարել այս իշխանությունը, «նորմալ» դարձավ ընտանիքի անդամներին թիրախավորելը, «նորմալ» դարձան թշնամանքն ու ատելությունը: Չէ, հասկանում ենք, որ Փաշինյանն ու նրա թիկունքին կանգնած ուժերը այս ամենը փորձել են սերմանել տարիներ շարունակ, ուղղակի եթե նախկինում նման երևույթների դեմ պայքարողներն ու արժեքային համակարգերի կողմնակիցներն ավելի մեծ հնարավորություններ ունեին ու ավելի շատ էին, վերջին երեք տարում Նիկոլին հաջողվեց մնացյալ ամեն ինչի հետ միասին ավիրել բարոյական արժեքներն ու մարդկային պարզ հարաբերությունները: Դրա արդյունքում է, որ սոցցանցային հայաստանյան հատվածը դարձել է այսքան գարշելի, այսքան մարդատյաց, այսքան թունավոր:

Ցավոք, այս ամենը տղափոխվում է նաև առօրյա կյանք, առօրյա հարաբերություններ: Տեսեք, նույն քպականները ինչպիսի ջերմեռանդությամբ են գովերգում, պաշտպանում, հիանում նրանցով, ովքեր իրենց կողքին են: Սակայն բավական է նրանցից մեկը ժամանակին հասկանա նիկոլիզմի վտանգը Հայաստանի ու հայ ժողովրդի համար, սկսում են այդ մեկին քարկոծել տասնապատիկ ջանասիրությամբ, ամենակեղտոտ եղանակներով, ամենակեղտոտ բառապաշարով՝ մոռանալով նախկինում իրենց իսկ գնահատականները: Նրանք պատրաստ են ամենաէժան բամբասանքի մակարդակով հրապարակ նետել նույնիսկ ամենանվիրական գաղտնիքները, նույնիսկ «մի կտոր հացի» շուրջ իրենց զրույցների մանրամասները, պատրաստ են աղբանոցը նետել նույնիսկ երկար տարիների ընկերությունը, մարդկային հարաբերությունները: Կարևորը՝ Նիկոլը գովի իրենց, գլուխները շոյի, գոհ մնա իրենցից:

Չէ, տղանե՛ր ու աղջիկնե՛ր, ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի «շեֆ» (առավել ևս՝ Նիկոլը), ոչ մի պաշտոն չարժեն, որ տրորեք բոլոր արժեքներն ու սրբությունները, որ անցնեք բոլոր «կարմիր գծերը»: Պաշտոնը անցողիկ է, նեղ կուսակցական, նեղ քաղաքական շահերը՝ երկրորդական ու երրորդական, էլ չենք խոսում՝ բարձր աշխատավարձի ու պարգևավճարների մասին: Հաստատ չարժե այդ ամենի համար ուրանալ սեփական անցյալը, ընկերությունը, հարազատությունը... Դե, երկրի մասին չենք խոսում:

Ինքներդ ձեզ համար տեղ թողեք, որ վաղը կարողանաք մարդկանց աչքերի մեջ նայել, լավ, բոլորի չէ, գոնե նրանց աչքերի մեջ, որոնք հարազատ են ձեզ, որոնց հետ ճանապարհ եք անցել, որոնց հետ «մի կտոր հաց» եք կիսել: Եվ հա, դուք հիմա իրո՞ք հանգիստ եք գլուխներդ բարձին դնում: Եթե այո, ապա դա արդեն ախտորոշում է, իսկ եթե ոչ, ապա մեկ-մեկ, երբ միայնակ եք մնում, խոստովանեք դա ինքներդ ձեզ ու փորձեք հասկանալ պատճառները: Ամաչելը, հասկանալն ու ինչ-որ բան փոխելը երբեք ուշ չէ: Ցավալին անդառնալի վստահությունն է, թե ճիշտն այն է, ինչ անում եք դուք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха