Փաշինյանը և Ալիևը նորից կհանդիպեն
МЕЖДУНАРОДНОЕՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 28–ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Լրագրողը առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այդ գագաթնաժողովի ժամանակ կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
«Այո, մասնակցելու եմ, այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ անպայման շփում կլինի», – հայտարարեց Փաշինյանը։
Նա, սակայն, ընդգծեց՝ պաշտոնական բանակցության առաջարկ, համենայնդեպս, այս պահին դեռ չեն ստացել։
«Քանի որ գագաթնաժողովը ոչ ֆորմալ է, բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ, բայց որևէ շփում միանշանակ կլինի, բայց ոնց, տեղում կերևա՝ ըստ իրավիճակների, ըստ հանգամանքների», – ընդգծեց ՀՀ վարչապետը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



