Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տոտալ խառնաշփոթ, հաշվարկների բացակայություն, կառավարչական հմտությունների բացակայություն»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահական ոլորտի խնդիրներին անդրադարձել ենք մշտապես: Կորոնավիրուսային համաճարակ, պատվաստումային գործընթաց, բուժհիմնարկների մասնավորեցում կամ լուծարում, պետպատվերով բուժումների սառեցում: Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը նշում է՝ ունեցանք կորոնավիրուսի տարածում, մեծ քանակությամբ մահեր, զանազան անտրամաբանական, գուցե և սխալ որոշումներ, հրամաններ և այլն:

«Արդյունքում մեծ թվով մարդիկ մահացան, վարակը չհաղթահարվեց, դեռևս հայտնաբերվում են դեպքեր, միակ դրական ձեռքբերումը պատվաստումների թվի և ծավալի՝ ծածկույթի մեծացումն էր: Դա դրական փոփոխություն է, բայց ինչպես ցույց տվեցին տեղի ունեցած իրադարձությունները, ընտրված մեթոդը հակասահմանադրական էր, այսինքն՝ սեփական միջոցներով թեստ հանձնելու պարտադրանքը ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական: Ստացվում է՝ առողջապահության նախարարությունն օգտագործել է իր վարչական լծակը, որպեսզի մարդկանց պարտադրի պատվաստվել, չի արել այն գործառույթը, որն անհրաժեշտ էր, բացատրական աշխատանքն ինչ-որ չափով արվել է, բայց ոչ բավարար ծավալով: Մարդիկ գնացել և պատվաստվել են միայն այն պատճառով, որ չվճարեն թեստավորման գումարը: Հիմա՝ հունվարի մեկից նոր սահմանափակումներ են լինելու, հանրային վայրեր այցելությունները լինելու են ՊՇՌ թեստի կամ էլ պատվաստման QR կոդի առկայության պարագայում: Դեռևս չգիտենք, թե սա իր հետ ինչ պրոցեսներ է բերելու: Չմոռանանք նաև, որ առողջապահական մեր համակարգը գրեթե մոռացել է քրոնիկ հիվանդությունների, պոլիկլինիկական հսկողության, վաղ ախտորոշման և վաղ բուժման մասին: Բոլորը լծվել են պատվաստանյութերի առաջխաղացման գործին: Իհարկե, դա կարևոր է, բայց մարդիկ այլ պատճառներ էլ ունեն բժշկի դիմելու, իմ կարծիքով՝ չի կարելի նման կերպ վերաբերվել բնակչության առողջությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը:

Անդրադարձանք նաև անցնող տարում պետպատվերով բուժումների սառեցման խնդրին, չշրջանցեցինք նաև որոշ բուժհաստատությունների մասնավորեցման կամ լուծարման որոշումները: «Պետպատվերի ավարտվելը սխալ հաշվարկի հետևանք էր, բայց, ինչպես տեսանք, կառավարությունն իր պահուստներից գումար հատկացրեց, որպեսզի մարդիկ կարողանան բուժվել: Սա ընդամենը սխալ հաշվարկի և ոլորտին չտիրապետելու արդյունք էր: Բուժհաստատությունների մասնավորեցման մասով: Անկեղծ լինենք: Բոլորն էլ ցանկանում են ինչ-որ բուժհաստատության տեր դառնալ, բնականաբար, չեն կարող ամեն ինչ զրոյից սարքել, քանի որ դա թանկ է, ավելի հեշտ կլինի պատրաստի բուժհաստատությունը մասնավորեցնել:

Դրա համար տարբեր մարդիկ, տարբեր լոգիստական գործունեություն իրականացնելով, փորձում են մասնավորեցնել զանազան բուժկենտրոններ: Տարբերակ է, բայց արդյո՞ք դա բխում է ՀՀ քաղաքացու շահերից, չեմ կարող ասել: Անկեղծ ասած՝ բժշկի համար էական տարբերություն չկա ինքն աշխատում է պետական, թե մասնավոր կենտրոնում, եթե մրցունակ և արժանապատիվ աշխատավարձ է ստանում, սակայն այստեղ կա այլ հարց: Եթե պետությունը չունի սեփական բուժհիմնարկը, նա շուկայական խաղացողներին այլևս գին թելադրել չի կարողանա: Հնարավոր չէ, որ նախարարությունը վիրահատության գին սահմանի, ասենք, երկու հարյուր հազար դրամ: Հնարավոր է՝ ես եմ, այդ նույն վիրահատությունը, վճարելով բոլոր հարկերը և այլն, իրականացնում եմ չորս հարյուր հազար դրամով: Եթե մասնավոր բուժկենտրոնները սկսեն միմյանց հետ մրցել, այդ պարագայում բժշկական օգնության գինն անհամեմատ կբարձրանա: Պետությունը պետք է ունենա զսպման մեխանիզմ, իսկ դա սեփական հզոր ու մրցունակ հիվանդանոց ունենալն է, երբ պետությունն իր հիվանդանոցում սահմանում է գին, որը մրցակից է դառնում մասնավոր բուժկենտրոններին, և դրանք սկսում են նվազեցնել իրենց ծառայությունների գները, արդյունքում՝ ինչոր միջինացված գին է դառնում: Եթե բոլոր բուժկենտրոնները մասնավորեցվեն, ապա այդ առողջ մրցակցությունը՝ գնային և մյուս առումներով, կկորչի»,-նշում է առողջապահության կազմակերպիչը: Ի՞նչ սպասել 2022 թ.-ին առողջապահական ոլորտում:

«Ակնկալել այն, ինչ կատարվում է ամբողջ երկրում՝ տոտալ խառնաշփոթ, հաշվարկների բացակայություն, կառավարչական հմտությունների բացակայություն և արդյունքում՝ հերթական ոչ ճիշտ գծագրած նախագիծ, որովհետև այլ տարբերակ չկա: Չի կարող անուս, աշխատանքային տկարություն ունեցող մարդը լավ ղեկավարել որևէ կառույց, դա դեմ է բնությանը: Ինչպես վատ վիրաբույժը չի կարող լավ վիրահատություն անել, ուսանողը չի կարող հիվանդություններ բուժել, նույն կերպ վատ կառավարիչը ոլորտ ղեկավարել»,-եզրափակում է Գևորգ Գրիգորյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян