Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Արտագաղթի այսօրվա տեմպերի վրա առաջին հերթին ազդում են երկրի անվտանգային իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները, ներքաղաքական անկայունությունը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

Հարցազրույց  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ելենա Կիրակոսյանի հետ:

- Տիկին Կիրակոսյան, 2022 թվականի բյուջեով նախատեսվում է նվազագույն թոշակները և նպաստները բարձրացնել 2000 դրամով: Գնաճի ցուցանիշները հաշվի առնելով, ըստ Ձեզ, այսօր այդ բարձրացումը ինչ-որ կերպ լուծո՞ւմ է սոցիալական այդ խմբի առջև ծառացած խնդիրները:

- Գնաճի տեմպերը որևէ կերպ արտացոլված չեն պետբյուջեում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Նվազագույն թոշակների և նպաստների՝ 2000 դրամով բարձրացումը միանշանակ չի կարող փոխհատուցել գնաճի հետևանքները: Ընդ որում, գնաճի հետևանքներն զգում է ոչ միայն սոցիալական այս խումբը, սակայն մյուս խմբերի մասով կառավարությունը ոչինչ չի նախատեսում: Ընդհանուր առմամբ, կառավարության սոցիալական քաղաքականությունը որևէ կերպ հնարավոր չէ արդյունավետ համարել: Ինչպես 2021 թվականին, այնպես էլ 2022 թվականին կառավարությունն իրական, խորքային լուծումներ չի առաջարկում քաղաքացիների առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծման համար: Դրա ամենավառ ապացույցներից է անապահով սոցիալական խմբերին տրամադրվող աջակցության՝ բյուջեի մոտ 18 տոկոսով կրճատումը: Սա արվում է այն պարագայում, երբ մենք այս տարվա կտրվածքով ունենք 9,5 տոկոս գնաճ, 2022 թվականի համար ևս ունենք գնաճի կանխատեսում:

- Վիճակագրական տվյալների համաձայն, այսօր  ունենք արտագաղթի լուրջ տեմպեր: Ձեր կարծիքով, արտագաղթի գլխավոր պատճառը սոցիալական խնդիրնե՞րն են:

- Իհարկե, սոցիալական խնդիրները բավականին լուրջ ազդեցություն են ունենում մարդկանց՝ արտագաղթելու որոշման  վրա՝ հատկապես, երբ քաղաքացին տեսնում է, որ կառավարությունը դրանք լուծելու համար որևէ քայլ չի իրականացնում, որ գնաճի պայմաններում կառավարությունը բյուջեով կրճատում է սոցիալական բնույթի որոշակի ծախսեր, իսկ  բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պարգևավճարներ ստանալ: Թանկարժեք մեքենաներ են ձեռք բերում բյուջեի հաշվին այն դեպքում, երբ կառավարությունը հայտարարում է, թե քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման համար բյուջեում գումար չկա: Բնականաբար, սոցիալական այս անարդարության գիտակցումը ևս էական ազդեցություն է ունենում մեր քաղաքացիների՝ արտագաղթելու որոշման վրա: Սակայն, կարծում եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում արտագաղթի տեմպերի վրա սոցիալական բնույթի խնդիրները ինչ-որ տեղ դարձել են երկրորդական: Արտագաղթի այսօրվա տեմպերի վրա առաջին հերթին ազդում է երկրի անվտանգային իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները, ներքաղաքական անկայունությունը: Հասարակության համար օր-օրի ավելի ակնհայտ է դառնում, որ նույնիսկ կապիտուլյացիայի ստորագրումով Փաշինյանը չի կարողացել խաղաղություն հաստատել: Սահմաններին այսօր շատ ավելի վատ վիճակ ունենք, քան երկու-երեք տարի առաջ էր: Անընդհատ իմանում ենք նոր զոհերի, նոր վիրավորների, նոր գերիների մասին:

- Բրյուսելյան հանդիպման արդյունքում մեր գերիներից 10-ը վերադարձան հայրենիք: Ինչպե՞ս եք գնահատում այսօր գերիների հետվերադարձի ուղղությամբ իշխանությունների գործողությունները:

- Իհարկե, շատ ողջունելի է, որ մեր տղաներից 10-ը վերադարձել են, սակայն, ընդհանուր առմամբ, գերիների շուրջ գործընթացները շատ մտահոգիչ են: Միջազգային հանրության ընկալումներում այս հարցի շուրջ վերջին շրջանում որոշակի տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել: Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների վերջին հայտարարության ու ԵՄ նախագահի  հայտարարության մեջ որևէ բառ չկա գերիների մասին. խոսվում է բացառապես պահվող անձանց մասին: Սա ադրբեջանական կողմի աշխատանքի արդյունք է, որին գործող իշխանությունը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի էլ փորձել դիմագրավել: Նման տերմինաբանության կիրառումը  լեգիտիմացնում է այսօր Ադրբեջանում մեր տղաների նկատմամբ շարունակվող դատական գործընթացները: Ադրբեջանի համար մեր գերիներին հետ չվերադարձնելու լեգիտիմ պատրվակ է ստեղծում մեր իշխանությունը՝ գերիների վերադարձից հետո նախատեսվող ստանարտ իրավական գործընթացը հանրայնացնելով և այդ թեման իր քաղաքական նպատակներով շահարկելով: Բռնապետական Ադրբեջանում, որտեղ մեր տղաները խոշտանգումների են ենթարկվում, օգտվում են գերիների նկատմամբ քաղաքականության անգամ այս փոփոխությունից և փորձում են դիվիդենտներ քաղել:

- Կայացել է «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը, կողմերը ծրագրում են արդեն երկրորդ հանդիպումը, որը տեղի է ունենալու Անկարայում: Օրակարգում տարածաշրջանային խնդիրներ են: Արդյոք այստեղ չկա՞ վտանգ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է դուրս բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից:

-  Նման մտավախություն իսկապես կա: Չնայած Փաշինյանը հայտարարում է, որ «3+3» ձևաչափում չեն քննարկվելու հարցեր, որոնք արդեն իսկ քննարկվում են այլ ձևաչափերում, դժվար է պատկերացնել, որ տարածաշրջանային իրավիճակի քննարկումը հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության շրջանցումով: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ընդհանուր առմամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում նկատվում է վերջինիս՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացից առնվազն հեռու պահելու միտում: Բրյուսելում, ի թիվս այլ խնդիրների, Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ԵՄ նախագահի հայտարարության տեքստում որևէ խոսք չկար Լեռնային Ղարաբաղի և հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին՝ այն դեպքում, երբ Եվրոպական միությունը մշտապես Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հղվել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող գործընթացին՝ աջակցություն հայտնելով համանախագահների ջանքերին: Պարզ է, որ գործընթացում Եվրոպան իր շահերն ունի, որոնք աշխարհաքաղաքական բնույթի են: Եվրոպան փորձում է վերակագնել, ամրապնդել և տարածել իր ազդեցությունը տարածաշրջանում: Ցավոք, դա արվում է մի ճանապարհով, որն արդյունքում հատվում է Ադրբեջանի շահերին՝ Հայաստանի կողմից չստանալով դիմադրություն: Ադրբեջանը միշտ է դժգոհություններ ունեցել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հետ կապված, իսկ պատերազմի հետո փորձում է ամեն կերպ ազատվել դրանից, քանի որ այդ ձևաչափի գոյությունը խոսում է այն մասին, որ հակամարտությունը չի ավարտվել, ինչպես պնդում է Բաքուն: Նման պայմաններում լուրջ հարցեր են առաջացնում. Հայաստանի իշխանությունը չի կարողանո՞ւմ դիվագրավել թուրք-ադրբեջանական տանդեմին, թե՞ իշխանությունները, իրենց անհատական և խմբային շահերից ելնելով, խաղում են Բաքվի կողմից առաջարկվող, մեզ համար բավականին վտանգավոր խաղը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию