«Ապրես այնպես, որ մենք մեր ամբողջ կյանքում հպարտանանք, որ ունենք քեզ նման զավակ»․ Արամեի շնորհավորանքը որդու տարեդարձի առթիվ
ЛАЙФԱյսօր երգիչ Արամեի եւ երգչուհի Աննան Թովմասյանի որդու՝ մարատի ծննդյան օրն է։ Այս առիթով երգիչը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքրիկը։
«Իմ անուշ տղա, շնորհավոր քո տարեդարձը: Ուզում եմ՝ դու մեծանաս առողջ, հաջողակ, սիրես քո ընտանիքը, քո հայրենիքը: Ապրես այնպես, որ մենք մեր ամբողջ կյանքում հպարտանանք, որ ունենք քեզ նման զավակ: Մենք քեզ անսահման շատ ենք սիրում, մեր անուշ տղա», - հրապարակմանը կից գրել է Արամեն։ Նրա շնորհավորանքներին միացել են, ինչպես հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն, այնպես էլ Արամեի երկրպագուները։
Աննա Թովմասյանն էլ իր միկրոբլոգում է տեղադրել որդու լուսանկարը, որին կից գրել է․
«Իմ տղա, իմ ապագա, իմ տիեզերք։ Շնորհակալ եմ Աստծուն այս հրաշքի համար։ Ծնունդդ շնորհավոր, որդիս»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



