Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում. Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը հարաբերությունների կարգավորման հարցով տեղի կունենա Մոսկվայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ ավիաչվերթները Ստամբուլի և Երևանի միջև կբացվեն առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Թուրքիան հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը ներկայացնելու է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



