Թալիբները կոչ են արել արտասահմանյան ընկերություններին օգտվել իրենց թիկնապահական ծառայություններից
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանում իշխանությունը զավթած թալիբների ղեկավարած ներքին գործերի նախարարությունն առաջարկել է արտասահմանցիներին և ազգային ընկերություններին իրենց ծառայությունները պաշտպանության ապահովման ոլորտում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով աֆղանական գործակալությանը, թալիբների ՆԳՆ-ն վերստեղծել է նախկին աֆղանական կառավարության «Հասարակական անվտանգության ազգային ուժեր» կազմակերպությունը, որը չէր գործում ծայրահեղականների կողմից իշխանությունը զավթելուց հետո:
Դրանով պայմանավորված թալիբները դիմել են ազգային և արտասահմանյան ընկերություններին՝ առաջարկելով օգտվել իրենց թկնապահական ծառայություններից:
Հիշեցնենք, որ «Թալիբան» ծայրահեղական շարժումը երկրում իշխանություն է հաստատել օգոստոսի 15-ին՝ մտնելով Քաբուլ, որից հետո երկրի նախագահը փախել է երկրից: Սեպտեմբերի 7-ին թալիբները հնչեցրել են իրենց ժամանակավոր կառավարության կազմը, որի լեգիտիմությունը ոչ մի երկիր դեռևս չի ճանաչել: