Եթե սա լիներ քաղաքակիրթ աշխարհում, իրավապահ համակարգի բոլոր պատասխանատուներն անմիջապես պաշտոնանկ կարվեին․ Սուրեն Սուրենյանց
ПОЛИТИКАՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եթե սա լիներ քաղաքակիրթ աշխարհում, իրավապահ համակարգի բոլոր պատասխանատուներն անմիջապես պաշտոնանկ կարվեին
Դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, փաստվել է՝ Փաշինյանի սպանության նախապատրաստություն տեղի չի ունեցել։
Պատկերացնո՞ւմ եք այս իշխանության անլրջությունը։
Մեկ տարուց ավելի նախաքննություն են իրականացնում, մարդկանց հեղինակության ու բարի համբավի հետ հետ են խաղում էլ չասեմ՝ ռեպրեսիվ մեթոդների մասին, հետո թե՝ սխալվել ենք, Փաշինյանի սպանության նախապատրաստություն տեղի չի ունեցել։
Եթե սա լիներ քաղաքակիրթ աշխարհում, իրավապահ համակարգի բոլոր պատասխանատուներն անմիջապես պաշտոնանկ կարվեին։
Բայց բոլորս գիտենք, որ այս գործը "թխվել" է Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով, ուրեմն՝ պատասխանատվության ինստիտուտը կարող է գործել միայն իշխանափոխությունից հետո, երբ կպարզվի, որ պետական քաղաքականության փոխարեն՝ ունեցել ենք մանիպուլյացիայի, կեղծիքի վրա հիմնված մի համակարգ, որը հակոտնյա է պետությանը, նրա օրակարգին, հասարակության սպասումներին, որը 2018-ին իրավմամբ փոփոխություններ էր ուզում, բայց ստացավ աղետ։
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении



