Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանում գերության ծեծի հետևանքով Նալբանդյանը կողոսկրերի կոտրվածք ունի․ Ռուբեն Մելիքյան. «Փաստինֆո»

ОБЩЕСТВО

ՀՀ քննչական կոմիտեն պահանջում է երկարացնել դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Ռոբերտ Նալբանդյանի կալանավորումը։ Նալբանդյանը երեք անչափահաս երեխայի հայր է, ունի առողջական խնդիրներ՝ պայմանավորված ադրբեջանական գերության օրերին ստացած մարմնական վնասվածքներով, մասնավորապես, ադրբեջանցիները ծեծի են ենթարկել Նալբանդյանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կողոսկրերի կոտրվածքներ։

Դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադառնալուց հետո ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Նալբանդյանը նախ հարցաքննվել է, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, վարույթն իրականացնող մարմինը Նալբանդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է մասնակի. Նալբանդյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։

Մինչ կավարտվեր ժամկետը, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել կալանավորման ժամկետը։

Նալբանդյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ տվյալ դեպքում կալանավորման միջնորդության հիմքը խոչընդոտման վտանգն է, ինչը մեղմ ասած, շատ տարօրինակ վտանգ է, որը տեսել է վարույթն իրականացնող մարմինը և դատարանը, որն ավելի վաղ կայացրել էր մեկ ամսով Նալբանդյանին կալանավորելու որոշում։ Ընդ որում, դատարանը որոշել էր մեկ ամիս ժամկետով կալանավորել Նալբանդյանին՝ նկատի ունենալով, որ մեկ ամիս ժամկետը բավարար է Նալբանդյանի մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելու համար, սակայն վարույթն իրականացնող մարմինը կալանավորման ժամկետի երկարացման միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննում է դատավոր Արմեն Շիրոյանը։ Իսկ թե ինչպես պետք է գերությունից վերադարձած և առողջական խնդիրներ ունեցող անձն ազդի գործի քննությանը՝ Մելիքյանը զերծ մնաց գնահատականներ տալուց, միայն արձանագրեց, որ Նալբանդյանը պայմանագրային զինծառայող է՝ բարձր սպայական կազմի հետ որևէ առնչություն չունեցող և դժվար է հասկանալը, թե ինչպես պետք է ազդի վարույթի և մյուսների վրա։

Ռոբերտ Նալբանդյանը քրեական գործի շրջանակներում մի քանի անգամ ցուցմունք է տվել՝ ամբողջությամբ ներկայացնելով իրադրությունը, մեղադրանքը չի ընդունում։ Նալբանդյանի մասնակցությամբ այլ քննչական գործողություններ ևս կատարվել են, սակայն այս պահին փաստաբանը զերծ մնաց մանրամասներ ներկայացնելուց։ Նրա դիտարկմամբ՝ քրեական գործով մեծածավալ քննչական գործողություններ են կատարվել և խնդիրն այն է, որ դրանց միայն փոքր մասն է, որ առնչվում է Ռոբերտ Նալբանդյանին, այն դեպքում, երբ դատարանը մեկ ամիս էր տվել ընդամենը վարույթն իրականացնող մարմին՝ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար։

Անդրադառնալով Նալբանդյանի առողջական խնդիրներին՝ փաստաբանը տեղեկացրեց, որ Ադրբեջանում ծեծի հետևանքով Նալբանդյանը կողոսկրերի կոտրվածք ունի, ամեն օր պաշտպանին հայտնում է, որ գիշերը չի կարողացել քնել՝ ցավերի պատճառով։ Թեև ՔԿՀ-ում բժշկական հսկողություն իրականացվում է, այնքանով, որքանով հնարավոր է, սակայն ՔԿՀ-ի հնարավորություններն անսահմանափակ չեն, փաստացի մարդը ցավերի մեջ տառապում է ամեն օր։

Իսկ թե գերիների նկատմամբ քրեական հետապնդումները և կալանավորումները ինչ ազդեցություն կունենան Ադրբեջանում պահվող գերիների հայրենադարձման վրա՝ Մելիքյանը նշեց, որ հետևանքներն արդեն բոլորս ենք տեսել, Ադրբեջանը ցինիկ ձևով հայտարարում են, թե «ինչու են ուզում իրենց գերիներին, եթե իրենք են անազատության մեջ պահում»։ Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ դա լրջորեն փոխում է իրավիճակը և չի բացառվում, որ լինեն նաև Ադրբեջանում պահվող գերիներ, որոնք ապօրինի քրեական հետապնդումներից զգուշանալով՝ պահանջեն, որ իրենց ոչ թե հայրենադարձեն հայրենիք, այլ՝ երրորդ երկիր։

«Եթե մի պահ մոռանանք իրավաբանական կողմը և հարցին նայենք այլ համատեքստով, ապա սա մի ահավոր, խայտառակ երևույթ էր, ինչն անպատկերացնելի էր։ Մեր ազգային շահի, մեր քաղաքացիների անվտանգության տեսանկյունից սա ահավոր երևույթ էր»,- նշեց Մելիքյանը՝ պարզաբանելով, որ խոսքը մասնավորապես անազատության մասին է, դա էապես փոխում է իրավիճակը։

Մելիքյանի գնահատմամբ՝ այս պարագայում կալանավորման հիմքերը գոյություն ունենալ չեն կարող, առավել ևս՝ խոչընդոտման վտանգի հիմքը գոյություն ունենալ չի կարող, պետք չէ մոռանալ, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք հայտնվել են մի իրավիճակում, ինչն անգամ «թշնամուն չի կարելի ցանկանալ», ՄԻՊ-ի հրապարակային զեկույցներից էլ երևում է, թե ինչ պայմաններում են նրանք պահվում գերության մեջ, դաժանագույն իրավիճակ է։

«Որևէ մեկը դրանից չի զարմանում։ Դրանից հետո գումարել նաև այս տառապանքը... Կարծում եմ՝ սա նաև որոշակի հարցեր է առաջացնում խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի մասին»,- ընդգծեց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնցից չորսը բավարարվել են։ Ն.Ե.-ն միակ զինծառայողն էր, որի վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր, սակայն վերջինս կալանավորվել է՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ։

Բացի այդ՝ ՔԿ-ից հայտնել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարված և դեկտեմբերի 19-ին հայրենադարձված 10 գերիները նույնպես հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ թե արդյոք վերջիններս ունեն դատավարական կարգավիճակ՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ։

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе