Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունեցել հունվարին: Ինչպես փոխանցում է RT-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին»,- ասել է թուրք նախարարը տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:
Թուրքիան որպես բանակցորդ նշանակել է ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը ներկայացնելու է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: