Առնվազն 25 մարդ Է զոհվել Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում բռնկած հրդեհից
МЕЖДУНАРОДНОЕԼույս դեկտեմբերի 24-ի գիշերը սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքի Ջիզանի նահանգի հիվանդանոցներից մեկում: Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ զոհվել Է 25 մարդ, տուժածներից թիվն անցնում Է հարյուրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 107-ի, զոհվել Է 25 մարդ»,- ասված Է ծառայության հայտարարության մեջ: Ներկայում բուժհիմնարկում, որը գտնվում Է տարածաշրջանի համանուն վարչական կենտրոնում, կրակի տարածման սպառնալիքը վերացված Է: Բոլոր տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Բռնկման պատճառը պարզվում Է: Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել այդ արտակարգ պատահարի փաստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



