Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հասնել նրան, որ պետությունը ինքը կրի ՊՇՌ հետազոտության ծախսերը. Արա Զոհրաբյան

БЛОГ

Փաստաբան Արա Զոհրաբյանը պատվաստումների թեմայով սահմանադրական դատարանի որոշման մասին գրառում է արել. 

«Սահմանադրական դատարանը 23 դեկտեմբերի 2021թ. կայացրել է թիվ ՍԴՈ-1621 որոշումը, որով առողջապահության նախարարի հրամանում նշված «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է Սահմանադրությանը հակասող:

Եվ բնական հարց է ծագում, ինչ պետք է անի քաղաքացին:

Սահմանադրական դատարանը (ՍԴ) 4 էական պայման է անտեսել, ինչն իմ կարծիքով սխալ եզրահանգման հիմք է դարձել՝

1. ՍԴ-ն ըստ էության անվտանգ և անհրաժեշտ է համարել չգրանցված և փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութերի կիրառումը: Ավելին, ՍԴ-ն, առանց հիմնավորման, վստահել է այն մոտեցմանը, որ պատվաստանյութերը վարակի տարածումը կանխում են, մինչդեռ պատվաստված անձինք էլ են վարակվում և վարակում քովիդով, ինչպես նաև պատվաստված անձինք էլ են մահանում քովիդից: Դեղերը և պատվաստանյութերը պարտադիր ենթակա են գրանցման՝ փորձարկման բոլոր փուլերը սահմանված կարգով անցնելուց հետո: Քովիդի դեմ որևէ պատվաստանյութ գրանցված չէ, այլ թույլատրված է արտակարգ իրավիճակում օգտագործել.

2. ՍԴ-ն չի ուսումնասիրել  այն հանգամանքը, որ ՊՇՌ հետազոտության մասով խտրական մոտեցում է դրսևորվում պատվաստվածների և չպատվաստվածների միջև (սա նախորդ (1) պայմանի անտեսման հետևանք է), քանի որ պատվաստված քաղաքացին էլ կարող է վարակի աղբյուր դառնալ.

3. ՍԴ-ն չի քննարկել այն հարցը, որ ՊՇՌ հետազոտությունը բժշկական միջամտություն է հանդիսանում: Ընդ որում, ՍԴ-ն այդ համոզման կգար իր իսկ կողմից վկայակոչած «Բիոէթիկայի և մարդու իրավունքների մասին» համընդհանուր հռչակագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությամբ, ըստ որի՝ կանխարգելող, ԱԽՏՈՐՈՇՈՂ կամ թերապևտիկ նպատակներով իրականացվող ցանկացած բժշկական միջամտություն պետք է իրականացվի միայն համապատասխան անձի նախնական, ազատ և տեղեկացված համաձայնությամբ՝ պատշաճ տեղեկատվության հիման վրա.

4. ՍԴ-ն ուսումնասիրության առարկա չի դարձրել վիճարկվող իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, ըստ որի՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի:

Այս չորս պայմաններին պատշաճ ուշադրություն դարձնելու դեպքում, ՍԴ-ն չէր կարող որևէ խնդիր չարձանագրել, առավել ևս, երբ մարդուն կանգնեցնում են երկու բժշկական միջանտություններից մեկն ընտրելու փաստի առաջ: Հատկանշական է, որ ՍԴ-ն այս որոշմամբ հստակ արձանագրել է, որ բժշկական միջամտության ենթարկվելու ազատ կամահայտնության բովանդակային առումով ձևախեղումը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի խախտմանը:

Այս առումով ՍԴ-ն ըստ էության չի լուծել խնդիրը: Թողել է մի շարք բաց հարցեր:

Ինչևէ, հիմա ՍԴ-ի լուծման շրջանակներում ինչ ունենք.

ՍԴ-ն ասում է՝ Հրամանի՝ համապատասխան իրավակարգավորումների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այն դեպքում, երբ անձը (աշխատողը) սահմանված վարքագծի տարբերակներից ընտրում է ոչ թե պատվաստման, այլ իր միջոցների հաշվին թեստավորման և, ըստ այդմ, համապատասխան սերտիֆիկատ ներկայացնելու տարբերակը, ապա դա հանգեցնում է անձի սեփականության իրավունքին միջամտության, որպիսի պայմաններում հարկ է պարզաբանել, արդյոք այդ դեպքում չի խախտվում սեփականության իրավունքի սահմանափակման համաչա¬փու¬թյան սահմանադրական սկզբունքը:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նկատի առնելով Հրամանով սահմանված թեստավորման պարբերականությունը, Հայաստանի Հանրապետությունում թեստավորման գների/արժեքների և նվազագույն աշխատավարձի չափի միջև անհրաժեշտ համամասնականության/համաչափության պահպանման առումով ԱՌԱՋ Է ԳԱԼԻՍ ԽՆԴԻՐ՝ միաժամանակ, արձանագրելով խնդիրների առկայությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության գնային քաղաքականության ոլորտում:
ՍԴ որոշման ծաղկաքաղից պարզ է դառնում, որ քաղաքացու հաշվին ՊՇՌ հետազոտությունը ըստ էության միջամտություն է քաղաքացու սեփականության իրավունքին:

ՍԴ-ն նշել է, որ առողջապահության նախարարը լիազորված չի եղել ասելու, թե ում հաշվին պետք է լինի ՊՇՌ հետազոտությունը: Բայց մենք ունենք նաև ՍԴ դիրքորոշում, որը քաղաքացի հաշվին ՊՇՌ հետազոտությունը համարում է խնդիր:

Այս պայմաններում, առաջարկում ենք հետևյալ գործողություններն իրականացնել այն քաղաքացիների համար, որոնք՝

1) Իրենց ազատ կամքի արտահայտմամբ չեն ցանկանում պատվաստվել և այն էլ՝ չգրանցված պատվաստանյութերով, որոնք լիովին չեն երաշխավորում քովիդից վարակվելը, վարակելը և մահանալը,

2) Իրենց սեփականության իրավունքին անհամաչափ միջամտության պատճառով չեն ցանկանում վճարել ՊՇՌ հետազոտության համար:

Մեր առաջարկվող տարբերակը հետևյալն է՝ հասնել նրան, որ պետությունը ինքը կրի ՊՇՌ հետազոտության ծախսերը, քանի որ այս դեպքում, պետությունը ստիպված կհրաժարվի պարտադիր պատվաստման քաղաքականությունից:

Հաշվի առնելով, որ իրավական պետության խնդիրն է այնպիսի իրավական դաշտ ստեղծել, որ անորոշություններ և մարդու հիմնական իրավունքների անհարկի սահմանափակումներ չլինեն,
նկատի ունենալով, որ սոցիալական պետության խնդիրն է աշխատողներին չծանրաբեռնել այնպիսի նյութական ծախսերով, որը կախված է այլ անձանց առողջությունը պաշտպանելու հետ (օրինակ աշխատանքային օրենսգրքով որոշ մասնագիտությունների մասով անհրաժեշտ պարտադիր բժշկական զննումը կատարվում է գործատուի միջոցների հաշվին և ոչ թե՝ աշխատողի),

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝ այս տեսանյութի մեկնաբանությունում տեղադրվող նամակը լրացնել և փոստով ուղարկել առողջապահության նախարարությանը՝ պահանջելով պետության հաշվին ապահովել ՊՇՌ հետազոտությունը:

Հ.Գ. Բացասական պատասխան ստանալուց հետո (ամենայն հավանականությամբ պատասխանն այդպիսին կլինի), եթե իրավական գործընթացներ կսկսվեն, օրինակ՝

ա/ պետական մարմինը կարող է 10.000-ից 20.000 ՀՀ դրամ աշխատողին տուգանել, կամ

բ/ գործատուն կփորձի աշխատողին աշխատանքի չթույլատրելու կամ աշխատանքից ազատելու վարքագիծ դրսևորել,

դիմեք մեր թիմին, մենք ձեր շահերն անվճար կպաշտպանենք, ինչպես խորհրդատվությամբ, այնպես էլ՝ դատարանում:

Ուզում եմ տեղեկացնել, որ իրավական պաշտպանության հարցում էլ կան ռիսկեր: Հետևաբար, դուք որոշեք: Եթե պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների համար, ապա մենք ձեր կողքին ենք»:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира