Մահացել է աշխարհի ամենափոքր կանանցից մեկը
ЛАЙФ33 տարեկանում մահացել է աշխարհի ամենափոքր կանանցից մեկը՝ թուրք Էլիֆ Քոջամանը, հաղորդում է Mirror-ը։
Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, աղջիկն ընդունվել է Քադիրլի (Թուրքիա) քաղաքի վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաղորդվում է, որ Քոջամանը մահացել է թոքաբորբի հետևանքով առաջացած պոլիօրգանային անբավարարությունից:
Նշվում է, որ 2010 թվականին Քոջամանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենափոքր կին. նրա հասակը 72,6 սանտիմետր էր։ 2011 թվականին տիտղոսը փոխանցվեց Բրիջիթ Ջորդանին ԱՄՆ-ից, քանի որ ամերիկուհին 3,6 սանտիմետրով ավելի ցածրահասակ էր։ Այժմ ռեկորդակիրը հնդիկ Ջյոտի Կիսանջի Ամջին է, նրա հասակը 62,8 սանտիմետր է։

1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



