Մոսկվան հուսադրող ազդակներ է տեսնում «Սպուտնիկ V»–ի ճանաչման հարցում. ԱԳՆ
ОБЩЕСТВОՄոսկվան հուսադրող ազդանշաններ է տեսնում ԱՀԿ-ի կողմից «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը ճանաչելու հարցում, բայց դրանք ավելի շուտ գնահատում է որպես Ռուսաստանին հանգստացնելու ազդակներ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Ես ինչ-որ հուսադրող բան եմ տեսնում, բայց դրանում, իմ կարծիքով, ակնհայտ սիրալիրություն կա նաև Ռուսաստանի նկատմամբ, որ ահա առաջին եռամսյակում, առաջին կիսամյակում... («Սպուտնիկ V»–ն կարող է հավանություն ստանալ-խմբ.)», – ասել է դիվանագետը:
«Սպուտնիկ V»–ն հաստատվել է 71 երկրում, որոնց բնակչության ընդհանուր թիվը 4 միլիարդ է` մոլորակի բնակչության ավելի քան 50 տոկոսը։ Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանության քանակով «Սպուտնիկ V» -ն երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:
Մի շարք երկրներում բնակչությանը պատվաստելու ընթացքում «Սպուտնիկ V»-ի կիրառման տվյալները ցույց են տվել, որ սա կորոնավիրուսի դեմ ամենաանվտանգ ու արդյունավետ պատվաստանյութերից մեկն է։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



