Թուրքիան մտադիր է ամբողջ երկիրը սեւծովյան գազով ապահովել
ЭКОНОМИКА2022 թվականին Թուրքիայի կողմից Սեւ ծովում արդյունահանվող գազը կմատակարարվի երկրի բոլոր հատվածները։ Ինչպես շաբաթ հաղորդել է Anadolu լրատվական գործակալությունը՝ հունվարի 1-ին նման հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։
Դյոնմեզը դեկտեմբերի 31-ին այցելել է Թուրքիայի հյուսիսում գտնվող Զոնգուլդաք նահանգում կառուցվող բնական գազի վերամշակման գործարան, հայտնել է Deutsche Welle-ն։
«Այստեղից Սեւ ծովից ցամաքային գազը կմատակարարվի ցամաք։ Գործարանի նախնական հզորությունը կկազմի օրական տասը միլիոն խորանարդ մետր, սակայն հետագայում մենք նախատեսում ենք այդ թիվը հասցնել 40 միլիոն խորանարդ մետրի»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավարի խոսքով՝ նման մասշտաբի եւ հզորության ձեռնարկությունը Եվրոպայում առաջին տեղը կզբաղեցնի։ Ինչպես նշել է քաղաքական գործիչը, արդյունաբերական համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի առաջին եռամսյակում։ Այս օբյեկտը թուրքական բաշխիչ համակարգին միացնելուց հետո սեւծովյան գազը կօգտագործվի Թուրքիայի բոլոր հատվածներում։ Դրանից կշահի թե՛ թուրք ժողովուրդը, թե՛ ինքը՝ պետությունը, ընդգծել է Դոնմեզը։
Ավելի վաղ նա ասել էր, որ Սաքարյա գազային հանքավայրը, որը վերջերս է հայտնաբերվել Սեւ ծովում, կկարողանա ծածկել երկրի ներքին կարիքների գրեթե մեկ երրորդը։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մինչեւ 2027 թվականը արտադրական հզորությունը առավելագույնի կհասնի: