Սրճարաններ մուտքը միայն թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով թույլատրելու նախագիծն ամփոփման փուլում է․ ԱՆ
ОБЩЕСТВОՀանրային սննդի վայրեր, մշակութային հաստատություններ մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ Covid-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի առկայությամբ թույլատրելու առնչությամբ նախարարի հրամանի նախագիծն ամփոփման փուլում է, որից հետո կհրապարակվի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից հաստատեցին, որ Արդարադատության նախարարությունից ստացել են հրամանի նախագծի վերաբերյալ կարծիքը: Փաստաթուղթը կամփոփվի, կհաստատվի և հետո կհրապարակվի:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր՝ նախատեսում են 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



