Ղազախստանում բողոքի ցույցերի ֆոնին ուրանի արժեքն աճել է 8 տոկոսով
ЭКОНОМИКАՂազախստանում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին համաշխարհային առեւտրային հարթակներում ուրանի գինը բարձրացել է գրեթե 8 տոկոսով։
Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg բիզնես լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով UxC մասնագիտացված հարթակի տվյալները, որը հետեւում է ուրանի համաշխարհային գներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով` չորեքշաբթի ուրանի արժեքը համաշխարհային շուկաներում բարձրացել է մինչեւ 45.25 դոլար ֆունտի դիմաց: Անցած երեքշաբթի ուրանի մեկ ֆունտի արժեքը կազմել է 42 դոլար, օրական աճը կազմել է մոտ 8 տոկոս։ Bloomberg-ը հիշեցնում է, որ Ղազախստանն արտադրում է ուրանի համաշխարհային պաշարների մոտ 40 տոկոսը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի ակցիաների ֆոնին ղազախական «Կազատոմպրոմ» ընկերության բաժնետոմսերը, որը զբաղվում է բնական ուրանի արդյունահանմամբ, Լոնդոնի ֆոնդային բորսայում էժանացել են 8.8 տոկոսով։
«Եթե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում մատակարարման հարցում անորոշություն է առաջանում, ապա ուրան ունեցողները դժվարությամբ են վաճառում այն,- մեջբերում է Bloomberg-ը UxC-ի ղեկավար Ջոնաթան Հինցի խոսքերը:- Չնայած նրան, որ այժմ մատակարարումների պակաս չկա, շուկայում խաղացողները ելնում են նրանից, որ դրա նախադրյալները կան»։