«Եղեք համարձակ, հաղթեք այնտեղ, որտեղ դժվար է». Արփի Գաբրիելյան (ֆոտո)
ЛАЙФԵրգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը վառ, փայլփլուն զգեստ է կրում։ Արփին արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծում է գեղեցկությունը։ «Նոր տարի… նոր նպատակներ, նոր սպասելիքներ, նոր գաղափարներ, նոր հույսեր…Եղեք համարձակ , Հաղթեք այնտեղ, որտեղ դժվար է, մի նահանջեք դժվարությունների հանդիպելիս վստահորեն քայլեք առաջ, անցյալում թողեք բոլոր վատ մտքերը, վատ հիշողությունները ու երջանիկ ապագայի հանդեպ հավատով լցվեք…»,- մեկնաբանություններում գրել է նա։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Միհրան Ծառուկյանի կինը սեւ հագուստ էր կրում՝ կաշվե տաբատ եւ պիջակ։ Երգչուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։