Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ֆինանսների նախարարությունն արձանագրել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ

ПОЛИТИКА

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության առջև 2015-ին խնդիր էր դրվել ստեղծված տնտեսական բարդ իրավիճակում հսկողական միջոցառումներն իրականացնել առանց բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակ այնության հետ կապերի բաժնից, առաջնորդվելով բացառապես թիրախային վերլուծություններով` օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են առավել ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Արդյունքում օպերատիվ հետախուզության վարչությանը հաջողվել է կիրառվող մեղմ վարչարարությանը զուգընթաց, ապահովել լրացուցիչ հարկային մուտքեր և բացահայտել տնտեսական իրավախախտումների բազմաթիվ դեպքեր:

Ըստ ՕՀՎ 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի, իրականացված 3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ` 2014թ-ի 4251 հսկողական աշխատանքներով արձանագրված 12.1 մլրդ դրամի դիմաց. «2015թ-ի հսկողական աշխատանքների քանակի 2014թ-ի նույն ցուցանիշի համեմատ 743-ով կամ 1/3-ով նվազելու պայմաններում` արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարի բացարձակ աճ կամ, այլ կերպ ասած, ավելի քիչ վարչարարական միջոցառումների արդյունքում ձեռք է բերվել ցուցանիշների ակնհայտ աճ նախորդ տարվա համեմատ»:

Ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-հետախուզական 2130 միջոցառմամբ կազմվել է 818.7 մլն դրամի վարչական ակտ: Հարկային ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրվել է գործարքների փաստաթղթավորման աճ. ընթացիկ տարում դուրս է գրվել 9.725.486 հարկային հաշիվ (վավերացված և հաստատված գնորդի կողմից), որոնցում արտացոլված ապրանքների արժեքը կազմել է 1.94 տրիլիոն դրամ, 2014թ-ի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 12.2%-ով, իսկ  հարկային հաշիվներում առանձնացված գումարը` մոտ 150 մլրդ դրամով կամ 8.4%-ով:

Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական 231 միջոցառմամբ կազմվել են վարչական ակտեր՝ ընդհանուր 116.8 մլն դրամի չափով՝ 2014թ-ի համեմատ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքերը նվազել են 115-ով: Հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 13 դեպք, ինչի արդյունքում առաջադրվել է պետբյուջե վճարման 9.2 մլն դրամ: Իրականացվել է նաև 464 մասնակի ստուգում, որից՝ 36 չափագրում, 191 չգրանցված աշխատողի հայտնաբերման, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության 121 ստուգում և այլն: Արդյունքում պետբյուջե առաջադրվել է վճարման 81.7 մլն. դրամ, հայտնաբերվել է 276 չգրանցված աշխատող:

ՕՀՎ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաև 3-րդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա քննչական մարմիններին 2015թ-ի ընթացքում ուղարկվել է 560 նյութ, որից 14-ի մասով հարուցվել է  քրեական գործ (քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով): Իրավապահ մարմինների պահանջով վարչության կողմից 97 դեպքով իրականացվել է նախնական հաշվարկ՝ պետությանը պատճառված վնասի վերաբերյալ: Տեղեկատվական բազայի տվյալների համադրումներով առանձնացված, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո ւնքում 18 տնտեսվարող սուբյեկտներ ճանաչվել են փոխկապակցված և շրջանառության հարկի դաշտից անցել են ընդհանուր հարկման դաշտ:

Ընթացիկ տարում իրականացված աշխատանքների արդյունքում 150-ից ավելի տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են մոտ 13 հազար չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտումով ապրանքներ: Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 604 ստուգմամբ արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 12.7 մլրդ դրամ. 2014թ-ի համեմատ՝ ստուգումների քանակը նվազել է 106-ով, իսկ հայտնաբերումն  ավելացել է 17.5-%-ով կամ 1.9 մլրդ դրամով: «Առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական և տոնական օրերին՝ առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման և տեղափոխման  դեպքերը բացահայտելու, ինչպես նաև հարկ վճարողների կողմից փաստացի իրացման շրջանառությունների ճիշտ հայտարարագրման և բոլոր գործարքների ամբողջական փաստաթղթավորման նպատակով»,-ընդգծել է Աշոտ Զաքարյանը:  

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%